ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովան պահանջում է ռուս խաղաղապահներին փոխարինել միջազգային առաքելությամբ

Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթում պահանջել է Մերձդնեստրից ռուս խաղաղապահների դուրսբերում և տարածաշրջանում միջազգային քաղաքացիական առաքելության տեղակայում, գրում է gazeta.ru-ն։ 

«Մենք կրկին արտահայտում ենք ռուս զինվորականներին և սպառազինությունը Մոլդովայի տարածքից մեր Սահմանադրության դրույթների և միջազգային պարտավորությունների համաձայն դուրս բերելու մասին պահանջի վերաբերյալ հստակ դիրքորոշում: Կարծում ենք, որ խաղաղարար գործողությունն իրականացրել է իր մանդատը և պետք է փոխարինվի համապատասխան միջազգային մանդատով քաղաքացիական առաքելությամբ»,- հայտարարել է նա։

Ստրելեցը նաև նշել է, որ Մոլդովան, չնայած ներքին և արտաքին մարտահրավերներին, կընթանա հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհով՝ վստահության վերականգնման և երկխոսությանը նպաստելու միջոցով։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: