Փորձ է արվում բանակցային գործընթացը տապալելու պատասխանատվությունը բարդել հայկական կողմերի վրա

Հայաստանի և Արցախի սահմանային տարածքները շարունակվում են գնդակոծվել ադրբեջանական կողմից. ինչպես հայտնի է՝ միայն վերջին օրերին հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է ավելի քան 400 անգամ: ԼՂՀ ՊԲ-ի հաղորդմամբ հակառակորդի նախահարձակ գործողությունները կանխվել են: Բարեբախտաբար, զոհեր չկան:
Եվ այս ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահողը հանդես է գալիս բավականին հետաքրքրական մի հայտարարությամբ: Հայտնելով, թե ամսվա վերջում համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը նախապատրաստելու նպատակով` Ուորլիքն ավելացնում է, թե Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է Ադրբեջանի կողմից վտանգավոր ռազմական պատասխանի հանգեցնել, ինչը, ըստ համանախագահի, կտապալի խաղաղ գործընթացը։ Հետաքրքիր է, որ օրեր առաջ նման կարծիք էր հայտնել նաև ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահող Մեթյու Բրայզան: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նա մասնավորապես նշել էր. «ՀՀ կողմից ԼՂ ճանաչումը կկասեցնի Մինսկի գործընթացը»: Հետևելով այս տրամաբանությանը` ստացվում է, որ խաղաղ գործընթացի տապալման պարագայում պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմերի ուսերին:
Դժվար է հասկանալ՝ այս դեպքում գործ ունենք ամերիկացի նախկին և ներկա համանախագահողների անուշադրությա՞ն, թե՞ միտումնավոր տարընթերցման հետ... Ամեն դեպքում թերևս կարիք կա վերջիններիս ուշադրությունը հրավիրելու այն հանգամանքի վրա, որ հայկական կողմի հայտարարություններում՝ հնչած թե՛ ՀՀ նախագահի, թե՛ արտգործնախարարի մակարդակով, նշվում է «ռազմական գործողությունները վերսկսվելու պարագայում ԼՂՀ-ն ճանաչելու» մասին: Իսկ եթե Արցախում, Աստված մի՛ արասցե, վերսկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ, դա ինքնին կնշանակի, որ Մինսկի կամ խաղաղ գործընթաց այլևս գոյություն չի ունենա:
Ուստի տարաբնույթ թյուր ընկալումների տեղիք տալու փոխարեն, թվում է, ղարաբաղյան ճակատում առկա իրավիճակը պետք է համանախագահներին դրդի սեփական առաքելությունն առավել արդյունավետորեն կիրառելու ուղիներ գտնել: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ունեն մանդատ, որում շատ հստակ նշված են Մինսկի գործընթացի նպատակները: Իսկ փաստաթուղթը նշում է. «Համանախագահներն իրենց աշխատանքի ընթացքում պետք է... համատեղ ջանքերով առաջ մղեն կոնֆլիկտի կարգավորումն առանց ուժի կիրառման»: Համանախագահների գործառույթներից առաջինը հետևյալն է՝ համանախագահները պետք է «համատեղ ջանքեր գործադրեն հրադադարն ամրապնդելու ուղղությամբ»: Դատելով սահմաններին տիրող իրավիճակից՝ թվում է՝ համանախագահներին այնքան էլ չի հաջողվում իրականացնել իրենց առաքելության այս կարևոր բաղադրիչը: Ակնհայտ է, որ բանակցային ողջ գործընթացում միջնորդներին չհաջողվեց Ադրբեջանին զրկել պատերազմի սպառնալիքը որպես շանտաժային գործիք բանեցնելու հնարավորությունից: Իսկ այն, որ Ադրբեջանն այդ գործիքն ավելի ու ավելի անկաշկանդ պետք է կիրառեր, հազիվ թե կարելի էր անկանխատեսելի համարել: Դժվար էր պատկերացնել, թե մշտապես ադրբեջանական կողմի ագրեսիվ հռետորաբանության, ագրեսիվ գործողությունների նկատմամբ աչք փակելը, արհեստականորեն չեզոք հայտարարություններով նրան ինչ-որ իմաստով քաջալերելը չէին հանգեցնելու վերջինիս ներկա պահվածքին:
Հետևաբար խաղաղ գործընթացի հոգեվարքի համար մեղավորներ փնտրելուց առաջ, թվում է, միջնորդները սեփական գործողությունների հետևանքների նկատմամբ առավել ուշադիր լինելու և դրանց համար առավել առարկայական պատասխանատվություն ստանձնելու կարիք ունեն:
այլ նյութեր այս թեմայով
- Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին Հայկական հարցերով հանձնաժողովի առաջնորդները կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց և հավանություն տալ...
- Երկրագունդ. Արցախ օտարերկրացիների մուտքի սահմանափակումները «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել Արցախ...
- Ադրբեջանի հրաժարումը ռազմագերու կարգավիճակ տալ գերեվարված հայ զինվորներին՝ իրավունքի կոպտագույն խախտում է. Արցախի ԱԳՆ Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես անհիմն է ինչպես իրավական, այնպես էլ փաստագրական առումներով։
- Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներին:
- Երկրագունդ. Արցախյան հակամարտության շուրջ ակտիվ շփումներ «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել Արցախյան...
-
21:28
Թշնամին բանակցություններում ուզում էր Կարմիր շուկան, չտվեցինք․ Արցախի նախագահը խոստովանեց
-
18:25
Ադրբեջանցիները Սյունիք-Ճակատեն հատվածում նկարահանումը կատարել են համաձայնեցված երթևեկության ընթացքում. ՀՀ ԱԱԾ
-
16:17
Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը (տեսանյութ)
-
15:41
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:10
Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ
-
13:30
301-րդ հոդվածի ուրվականը շրջում է նաև Հայաստանի ներսո՞ւմ
-
12:01
Սյունիքի մարզում ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն. Արման Թաթոյան
-
11:03
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 174679-ի
-
10:05
Ռուս խաղաղապահները շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի բնակչուհիներին Կանանց միջազգային օրվա առթիվ
-
09:33
Տնտեսի կիրակի
-
09:10
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
08:17
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին
-
07:30
Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Կարեն Բեքարյան
-
19:50
Իրաքում փակ դռների հետևում կայացել է Հռոմի պապի և այաթոլլահ Ալի Սիստանիի հանդիպումը
-
19:13
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
-
18:48
Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան Սաղաթելյան
-
18:42
Մարտի 5-ին և 6-ին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
-
17:13
ԱՀԿ-ն դեռ խորհուրդ չի տալիս օգտագործել ճանապարհորդների համար «իմունային անձնագրեր»
-
16:47
Օնիկ Գասպարյանին աջակցության ակցիայի մասնակիցները երթով միացան ընդդիմության հանրահավաքին
-
16:39
ԱՆ-ի կողմից սահմանափակումները հանելուց հետո մանկապարտեզները կընդունեն մոտ 7000 երեխայի. Հայկ Մարության
օրվա
շաբաթվա
ամսվա
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
20:10
Հակաթուրքական «Ֆիլիայի ֆորում». Ի՞նչ է այն և ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց այդ համաժողովին
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
-
11:47
Էրբիլում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օծման արարողությունը
-
10:23
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 6 կմ/ժ