ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լարվածության նոր ալիք պաղեստինա-իսրայելական հակամարտությունում

Պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ իրավիճակն օրեցօր վատանում է՝ գնալով ավելի շատ նմանվելով պատերազմի՝ մահերով և բռնությամբ: Վերջին շրջանում կտրուկ աճել է ահաբեկչական հարձակումների թիվը: Միայն նախօրեին՝ հոտկեմբերի 13-ին, Իսրայելի տարբեր շրջաններում 4 ահաբեկչություն է տեղի ունեցել, որոնցից երեքը՝ Երուսաղեմում: Արդյունքում 3 մարդ սպանվել է, ավելի քան 20-ը վիրավորվել: Հարձակում իրականացրած պաղեստինցիներից երկուսը սպանվել են ոստիկանության կողմից:

Նման պայմաններում Իսրայելի անվտանգության կաբինետը նախօրեին գումարված նիստի ժամանակ որոշում է ընդունել ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջոցառումները:

«Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է, որ կանցկացվեն մի շարք հավելյալ միջոցառումներ ահաբեկչության ալիքին հակազդելու համար: Քաղաքներում և ճանապարհների երկայնքով տեղակայված ոստիկանությանն օգնելու համար կուղարկվեն Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումներ»,- նշվում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ Անվտանգության հարցերով կաբինետին կարգադրվել է շրջափակել կամ պարետային ժամ հայտարարել Երուսաղեմի որոշ մասերում (հիմնականում՝ արաբներով բնակեցված շրջաններում)՝ կոնֆլիկտի կամ բռնության ցուցաբերման դեպքերում: Իսրայելական իշխանությունները պաղեստինցիներին զգուշացրել են, որ նրանք, ովքեր հարձակումներ կիրականացնեն իսրայելցիների վրա, կզրկվեն Իսրայելում կացության իրավունքից:

Պաղեստինցիների կողմից իսրայելցիների վրա հարձակումները, որոնք իսրայելական իշխանությունները որակում են որպես ահաբեկչություն, բավականին հաճախ կրկնվող են, սակայն այս անգամ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից:

Ե՛վ հրեաների, և՛ մուսուլմանների համար սրբազան համարվող Երուսաղեմի Տաճարի բլրի շուրջ ծագած լարվածությունն արդեն ավելի քան մեկ ամիս չի թուլանում: Պաղեստինցիները մասնավորապես մեղադրում են հրեական պետությանը Տաճարի բլրի ստատուս-քվոն վերանայելու մտադրության մեջ:

Պաղեստինա-իսրայելական համակարտության գոտում ստեղծված այս լարվածության մասին է վկայում նաև հակամարտության գոտի ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի այցելությունը:  «Ես մոտ ժամանակներս կմեկնեմ այնտեղ, կփորձեմ սկսել կառուցողական աշխատանք և տեսնել՝ արդյոք մենք կարո՞ղ ենք հեռանալ այդ անդունդից»,- ասել է նա:

Իր հերթին Արաբական պետությունների լիգան ԱՄԷ նախաձեռնությամբ ստեղծված իրավիճակի նկատմամբ միասնական ռազմավարութուն որդեգրելու և իսրայելական կողմի չարաշահումները և խախտումները քննարկելու համար արտգործնախարարների արտահերթ նիստ է հրավիրել:

Բավականին դժվար է ասել, թե արդյոք այդ էսկալացիան շահեկան թե վնասակար է կողմերի համար, քանի որ երկուսն էլ որոշ դիվիդենտներ են քաղում դրանից՝ մեղադրելով մյուս կողմին իրավիճակի սրման մեջ և ավելի շատ ազատություն ստանալով գործել այնպես, ինչպես ուզում են՝ հատկապես, երբ բանակցությունները փակուղում են: Սակայն, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ներկայիս քաոսը, իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումը գոնե հիմա չի կարող լինել ի շահ տարածաշրջանի պետությունների: Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան արդեն կոչ են արել Աբբասին հանդարտեցնել կրքերը և կանխել Արևմտյան ափում և Երուսաղեմում բռնության հետագա սրացումը՝ մտավախություն հայտնելով, որ բռնությունները կարող են դառնալ երրորդ ինտիֆադայի սկիզբ:

Նշենք, որ նախօրեին Իսրայելի հասարակական անվտանգության նախարար Գիլադ Էրդանը հայտարարել էր, որ կողմերից ոչ մեկ չի անհետանալու, և որ կարելի է տարածաշրջանում ապրել միայն գոյակցության միջոցով: Սակայն այդ գոյակցության բանալին հակամարտության 7 տասնամյակների ընթացքում կողմերին դեռևս չի հաջողվել գտնել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: