ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-Իրան. տարաձայնությունների նոր պատճառ

Սպիտակ Տունը հայտարարում է, որ Իրանը հավանաբար խախտել է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը հեռավոր բալիստիկ հրթիռների փորձարկման ժամանակ: Սպիտակ Տան խոսնակ Ջոշ Էռնեսթն նշել է, որ «կան փաստեր», որոնք վկայում են, որ «Թեհրանն իսկապես ոտնահարել է Իրանի բալիստիկ հրթիռներին վերաբերող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»: Նշենք, որ կիրակի օրը Իրանը հայտարարեց տեղական արտադրության նոր հեռավոր բալիստիկ հրթիռները̦ հաջողությամբ փորձարկելու մասին՝ այսպիսով զգալի առաջընթաց արձանագրելով իր բալիստիկ զինանոցի զարգացման գործում:

«ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը միջազգային հանրությանը որոշակի գործիքներ է տալիս արգելել որոշ սարքավորումներ և նյութեր, որոնք կարող են օգտագործվել նրանց բալիստիկ հրթիռների զարգացման համար», - ասել է Սպիտակ Տան ներկայացուցիչը` հավելելով, որ սա «հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին իր գործընկերների հետ միասին ռազմավարություն մշակել՝ նրանց հրթիռային ծրագրի զարգացումը կասեցնելու համար»:

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտարարել է, որ Իրանը խախտել է ՄԱԿ-ի ԱԽ-ի 1929 բանաձևը, և Վաշինգտոնը մտադիր է այս հարցը բարձրացնել ՄԱԿ-ում:

Հատկանշական է, որ որոշ փորձագետների մոտ առկա է մտավախություն, որ այս տարաձայնությունները կարող են դառնալ միջուկային գործարքի խափանման պատճառ: Սակայն, Սպիտակ Տունն արդեն հայտարարել է, որ այս խնդիրները որևէ ազդեցություն չեն ունենալու վերջերս կնքված միջուկային գործարքի վրա: «Սա միջուկային համաձայնագրից անջատ հարց է», - պնդում է ԱՄՆ-ը:

Նշենք, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումն արգելված է 2010 թվականին ընդունված ՄԱԿ-ի վերոնշյալ բանաձևով, որը գործում է, քանի դեռ միջուկային համաձայնագիրն ուժի մեջ չի մտել: Իսկ համաձայնագրի գործելուց հետո ևս 8 տարի Իրանը պետք է զերծ մնա միջուկային զենք տեղափոխող բալիստիկ հրթիռներ փորձարկելուց: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: