ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալական Իվրեա քաղաքիի խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Պիեմոնտե (Piemonte) նահանգի Իվրեայի (Ivrea) քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 12-ին կայացած նիստին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հայտարարությունում նշվում է, որ, ճանաչելով պատմական ճշմարտությունը, քաղաքային խորհուրդն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին և նրա անքակտելի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին:

Նիստի պատվավոր հյուրերն էին հայ գրող և ռեժիսոր Վազգեն Բերբերյանը և Իվրեայի Իտալական պարտիզանների ազգային ասոցիացիայի (ANPI) ներկայացուցիչները:

Քաղաքային խորհուրդը հույս է հայտնել, որ Եվրոպական խորհրդարանը քայլեր կձեռնարկի՝ Եվրամիության անդամակցության թեկնածու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու ուղղությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    27 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: