ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց հօգուտ Դողու Փերինչեքի

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ավարտվել է թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով «Փեինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վերջնական լսումն ու դատավորը որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով swissinfo.ch-ն, վճիռը հօգուտ Դողու Փերինչեքի է: Դատարանի որոշման համաձայն` Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը:

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում Հայաստանը ներգրավված է որպես երրորդ կողմ: Գործին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ Եվրոպական դատարանը, նշելով, որ կոչված չէ անդրադառնալու Հայոց ցեղասպանության իրավական ձևակերպմանը և, հետևաբար, չի անդրադառնալու նաև Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի դեմ կատարված ոճրագործություններին առնչվող բովանդակային հարցերին, այդուամենայնիվ, իր վճռում անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատմական փաստին և արել հայկական կողմի համար սկզբունքորեն անընդունելի գնահատողական դատողություններ: Վճռում առկա են նաև մի շարք հակասական գնահատականներ: Նման պայմաններում Փերինչեքի գործն ակնհայտորեն դուրս էր եկել զուտ Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ Կոնվենցիային համապատասխանության որոշման շրջանակից և արդեն վերաբերում էր նաև ողջ հայ ժողովրդին: Այս պատճառով է Հայաստանը ներգրավվել որպես երրորդ կողմ, որպեսզի հնարավորություն ունենա Եվրոպական դատարանին ներկայացնելու ողջ հայության դիրքորոշումը ինչպես տվյալ գործի, այնպես էլ դատարանի առանձին ձևակերպումների վերաբերյալ:

Լոզանի դատարանը 2007 թվականի մարտի 9-ին Դողու Փերինչեքին մեղավոր է ճանաչել Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261bis հոդվածի 4-րդ կետով: Լոզանի դատարանն արձանագրել է, որ Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող ելույթն ունեցել է ռասիստական շարժառիթներ, կրել է ազգայնական բնույթ և չի կարող դիտարկվել պատմական բանավեճի կամ քննարկման շրջանակներում: Այս հիմնավորմամբ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել է պայմանական ազատազրկման և տուգանքի:

Փերինչեքը Լոզանի դատարանի վճիռը բողոքարկել է շվեյցարական դատարանների տարբեր ատյաններ, սակայն արդյունքի չի հասել: Դիմելով Եվրոպական դատարան՝ Դողու Փերինչեքը պնդել է, որ շվեյցարական դատարանները, Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին հրապարակային հայտարարությունների համար իրեն դատապարտելով, խախտել են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր խոսքի ազատությունը: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: