ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ով ինչպես է Եվրոպայում վերաբերվում փախստականներին

Եվրոպայում վերաբերմունքը փախստականների հանդեպ ամենևին  միանշանակ չէ: Հետաքրքիր է, որ բացասական վերաբերմունք ունեն հիմնականում նախկին սոցիալիստական ​​երկրները, ինչպիսիք են Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան̦ Գերմանիայի այն հատվածը, որը նախկինում կոչվում էր Գերմանիայի Դեմոկրատական ​​Հանրապետություն և այլն:

Իսկ ահա չեխերն̦ օրինակ̦ ոչ միայն բացասաբար են տրամադրված փախստականների հանդեպ, այլ նաև բաց չեն թողնում ցանկացած հնարավորություն ՝ միգրացիոն ճգնաժամի մեջ ռուսներին մեղադրելու համար: Ինչպես հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկին̦ ռուսական կողմը ֆինանսավորում է  փախստականների տրանսպորտային ծախսերը  դեպի Եվրոպական միություն̦ ինչը նախարարն անվանել է Ռուսաստանի կողմից զանգվածային քարոզարշավ ԵՄ-ի դեմ:

Եվրոպայի մեկ ուրիշ ծայրից էլ ՝ Նորվեգիայից̦̦ հաղորդագրություն է ստացվել  արդարադատության և հանրային անվտանգության նախարար Անդերս Անունդսենի կողմից, ով ասել է, որ Նորվեգիայի իշխանությունները որոշել են հետ ուղարկել Ռուսաստան սիրիացի փախստականներին̦ ովքեր սկանդինավյան թագավորության են ժամանել ռուս-նորվեգական սահմանով:

Իսկ Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բորգե Բրեդեն իր հերթին ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է նրան նորվեգական իշխանությունների՝   փախստականներին  Ռուսաստան հետ ուղարկելու մտադրության մասին:

Ֆրանսիայում, ընդհակառակը̦ կարծես թե  ավելի մարդկային են տրամադրված միգրանտների հանդեպ̦ իսկ ֆրանսիական երկաթուղիներից մեկը «մարդասիրական նկատառումներից» ելնելով պատրաստվում է անվճար տեղափոխել փախստականներին:

Իհարկե, այս լուրը մեծ արձագանք է գտել Ֆրանսիայում̦ որտեղ արմատականները մեղադրվում են SNCF երկաթուղային այդ ընկերությանը քողարկված մաքսանենգության մեջ:

Ի պատասխան,  սակայն, ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ խնդիրը շատ նուրբ ու բարդ է̦ և կարիք չկա զրպարտություններ տարածել̦ երբ խոսքը վերաբերում է ընդամենը փախստականներին անվճար տոմսեր տրամադրելուն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    20°  10° 
    08.05.2024
    22°  10° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: