ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը կոչ է արել ԵՄ-ին կիսել փախստականների բեռը

Թուրքիան սպառնացել է կասեցնել Եվրոպական միության հետ ունեցած բոլոր պայմանավորվածությունները, եթե Բրյուսելը չվերանայի իր «երկակի ստանդարտների» քաղաքականությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն այսօր հայտարարել է, որ իր երկիրն, ի տարբերություն աշխարհի ցանկացած այլ պետության, ավելի շատ փախստականներ է ընդունում և կոչ է արել ԵՄ-ին կիսել այդ բեռը:

«Ապօրինի միգրացիան վերահսկելու համար Եվրոպան և Թուրքիան պետք է միասին աշխատեն, որպեսզի ստեղծվեն իրավական այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են 2016 թվականի մարտի պայմանավորվածությունները սիրիացի փախստականներին վերաբնակեցնելու համար»,- ասել է Էրդողանը: 

Հիշեցնենք, որ ԵՄ մտնող փախստականների ու ներգաղթյալների թիվը սահմանափակելու վերաբերյալ Բրյուսելի ու Անկարայի միջև համաձայնագիրն ուժի մեջ է մտել մարտի 20-ին: Ըստ դրա՝  մարտի 20-ից Թուրքիայի տարածքով Հունաստան մտնող բոլոր ապօրինի ներգաղթյալները կվերադարձվեն Թուրքիայի տարածք: Դրա փոխարեն ԵՄ-ն պարտավորվել է Թուրքիայից ընդունել սիրիացի փախստականներին՝ «1-ը 1-ի դիմաց» սկզբունքով:

Ինչևէ, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն, իր հերթին, պատասխանել է, որ փախստականներ ընդունելու հարցում Եվրամիության հնարավորությունները սահմանափակ են:

«Մենք միլիոնավոր փախստականների ընդունելու հնարավորություն չունենք»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների խորհրդարանների խոսնակների համաժողովին:

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է Թուրքիայի հետ ԵՄ միգրացիոն համաձայնագրի կատարման կարևորությունը, մասնավորապես Հունաստանում փախստականների ճգնաժամը կարգավորելու համար, որտեղ նրա խոսքով, հիմա ավելի քան 15 հազար միգրանտ կա:

Սակայն հիշեցնենք, որ ըստ Թուրքիա-ԵՄ համաձայնագրի՝ մի շարք բարեփոխումներ կատարելու դիմաց, կարող էր նաև հսկայական առաջընթաց գրանցվել Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում: Բայց քանի որ թուրքական իշխանությունները հրաժարվեցին կատարել ԵՄ պահանջների մեծ մասը՝ ասելով, որ ամեն մեկն իր ճամփով գնա, բանակցությունները գրեթե կանգ առան:

«Բանակցությունների այժմյան տեմպերի պահպանման դեպքում Թուրքիան 3000 թվականից շուտ ԵՄ անդամ չի դառնա»,- այս առիթով օրերս հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, - «նույնիսկ մոտ ապագայի ծրագրերում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորություն չկա»:

Նշենք, որ Թուրքիան Եվրոպական Միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել դեռևս 1987 թվականին: Սակայն առաջընթացի նման տեմպերի պահպանման դեպքում նրանք, իսկապես, դժվար թե մոտ ապագայում անդամակցության հասնեն: Չնայած նրան, որ այս երկիրը պարբերաբար սպառնում է ԵՄ-ին նույն միգրանտների հետ կապված խնդրով, Թուրքիային դեմ անդամ-պետություններն այնքան շատ են կառույցում, որ դժվար թե Բրյուսելն ի վերջո ընդառաջ գնա:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: