ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանն առաջարկում է վերանայել ՄԱԿ ԱԽ-ի կազմը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեփական երկրի ներսում իր հեղինակության աննախադեպ անկման ֆոնի վրա փորձում է բարձրացնել իր հեղինակությունը մուսուլմանական աշխարհում: Էրդողանը հայտարարել է̦ որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կազմն անարդար է̦ և կոչ է արել բարեփոխել այն̦ գրում է РИА Новости-ն: 

«ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական անդամների շարքում որևէ մուսուլմանական երկիր չկա: Աշխարհն ավելի մեծ է̦ քան այս 5 մշտական անդամները̦ որոնք չեն ներկայացնում բոլոր մայրցամաքները: Մի՞թե սա արդար է: Աշխարհի գրեթե 200 երկրներ ստիպված են ենթարկվել այս 5 երկրներից մեկի քմահաճույքին: Գոյություն ունեցող կարգն այլևս չի համապատասխանում այսօրվա իրողություններին̦ այն պետք է փոխվի»̦ - ասել է Էրդողանը` ելույթ ունենալով Իրավական հետազոտությունների ասոցիացիայի ժողովի ժամանակ:

Թուրքիայի նախագահն առաջարկում է ռոտացիայի հիմքի վրա ավելացնել ԱԽ-ի ոչ մշտական անդամների թիվը` այն 10-ից հասցնելով 20-ի: Բացի այդ̦ Էրդողանն ուզում է̦ որ ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամները նույն լիազորություններն ունենան̦ ինչ և մշտական անդամները:

Նշենք̦ որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը բաղկացած է 5 մշտական (ԱՄՆ̦ Ռուսաստան̦ Մեծ Բրիտանիա̦ Ֆրանսիա̦ Չինաստան) և 10 ոչ մշտական անդամներից̦ որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրվում են 2 տարի ժամկետով տարածաշրջանային ներկայացուցչության հավասարության սկզբունքով` ներկայացնելով աֆրիկյան̦ ասիական̦ արևելաեվրոպական̦ Լատինական Ամերիկայի և Կարիբյան կղզիների̦ Արևմտյան Եվրոպայի խմբերը:

Հատկանշական է̦ որ սա Էրդողանի առաջին նման հայտարարությունը չէ: Թուրքիայի նախագահն իր ելույթներում հաճախ է ընդգծում̦ որ ԱԽ-ի 5 մշտական անդամները միայն ներկայացնում են «Եվրոպայի̦ Ասիայի և Ամերիկայի շահերը»: Էրդողանի կարծիքով ԱԽ-ն ընդամենը քրիստոնեական խումբ է և չի կարող բավարարել մուսուլմանների պահանջները:

Մասնավորապես̦ 2015 թվականի հունվարին Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության հերթական հանդիպման ժամանակ Էրդողանը կրկին քննադատեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին̦ որը մուսուլմանական աշխարհին առնչվող որոշումներ է կայացնում` մինչդեռ իր հիմնական անդամների շարքում մուսուլմանական երկիր չկա: «Մի՞թե ամբողջ աշխարհը հանձնվել է այս հինգ անդամներին: Ո՞րն է այստեղ արդարությունը: Մենք 56 երկիր ենք: Իսլամական երկրները կազմում են ՄԱԿ-ի երկրների մեկ երրորդը: Ո՞րն է մեր գործառույթը»̦ - Էրդողանի ելույթը մեջբերում է The Times of Israel գործակալությունը:

Խնդիրն այն է̦ որ Էրդողանի նպատակը ոչ թե մուսուլմանական աշխարհի շահերի պաշտպանությունն է̦ այլ սեփական նկրտումների իրագործումը: Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը̦ 2002 թվականին գալով իշխանության̦ սկսեց երկրի ներսում հասարակության իսլամականացման գործընթացը: Մյուս կողմից̦ Էրդողանը սկսեց մուսուլմանական̦ հատկապես արաբական երկրների հետ մտերմանալու քաղաքականություն վարել: Սակայն «արաբական գարնան» սկսվելուց և տարածաշրջանային իրադարձություններում Թուրքիայի անհարկի միջամտության արդյունքում նրա մերձավորարևելյան քաղաքականությունը տապալվեց: Եվ հիմա Էրդողանը կանգնել է իր նվազած հեղինակությունը բարձրացնելու խնդրի առաջ: Մյուս կողմից̦ նա ցանկանում է Թուրքիայի համար տեղ ապահովել ԱԽ-ի ոչ մշտական անդամների շարքում: Վերջին անգամ ոչ մշտական անդամի տեղի համար պայքարում Թուրքիան պարտվեց Իսպանիային:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: