ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովայում կառավարության հրաժարականը սպառնում է բյուջեի արգելափակմամբ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Մոլդովայում մեկնարկում են խորհրդարանական նոր մեծամասնության և կառավարության ձևավորման վերաբերյալ բանակցությունները: Փորձագետները ամենահավանականը համարում են Դեմոկրատական կուսակցության և ձախերի միջև կոալիցիայի ձևավորումը, ընդ որում՝ նշում են, որ վարչապետի պաշտոնում թեկնածուն կրկին կառաջադրվի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, որը խորհրդարանի ամենամեծ քաղաքական ուժն է: Մոլդովայի խորհրդարանը նախօրեին ազատ արձակեց մոտ երեք ամիս առաջ նշանակված Վալերի Ստրելեցի գլխավորած կառավարությանը:

Եվրոպամետ կառավարությանը անվստահության քվե հայտնելու մասին բանաձևի օգտին քվեարկել է երկրի խորհրդարանի 101 պատգամավորներից 65-ը: Կառավարության հրաժարականը պահանջել էին ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցությունը և Կոմունիստների կուսակցությունը, որոնք խորհրդարանում ունեն 45 մանդատ(101-ից): Նման պահանջի պատճառը վարչապետի և կառավարության կոռումպացվածության վերաբերյալ կասկածներն էին:

Ընդդիմության հետ միասին գործող կառավարությանն անվստահություն են հայտնել նաև իշխող եվրոպամետ կոալիցիայի մեջ մտնող Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները: Կոալիցիայի մեջ մտնող մյուս կուսակցությունների պատգամավորները քվեարկության ժամանակ ձեռնպահ են մնացել:

Իշխող եվրոպամետ կոալիցիայում պառակտումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խորհրդարանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց նախկին վարչապետ Վլադ Ֆիլատին, ով կասկածվում է կաշառակերության և Մոլդովայի բանկային համակարգից 1 մլրդ եվրոյի անհետացմանը մասնակից լինելու մեջ:

Կառավարության հրաժարականը տեղի ունեցավ Քիշնևում արդեն երկու ամիս շարունակվող հակակառավարական բողոքի ակցիայի ֆոնին: Մոլդովացիները պահանջում են ոչ միայն կառավարության, այլ նաև նախագահի հրաժարականը, արտահերթ ընտրությունների անցկացում և  1 մլրդ եվրոյի անհետացման հետաքննություն: Նշենք, որ ցուցարարների շարքերում ևս միասնություն չկա: Այսպես «Արժանապատվություն և ճշմարտություն» քաղաքացիական պլատֆորմը հանդես է գալիս եվրաինտեգրման աջակցությամբ, իսկ սոցիալիստները և «Մեր կուսակցության» աջակիցները՝ մոլդովական պետականության և Ռուսաստանի հետ մերձեցման աջակցությամբ:

Ավելացնենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Մոլդովայում արդեն երկրորդ կառավարության հրաժարականը կարող է երկիրը կանգնեցնել տնտեսական լուրջ խնդիրների առաջ: Ինչպես նշել է արդեն նախկին վարչապետ Վալերի Ստրելեցը, կառավարության հրաժարականը Մոլդովայի համար նշանակում է բյուջեի արգելափակում, քանի որ քաղաքական անկայունության պայմաններում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը և Ռումինիայից վարկային առաջին տրանշի փոխանցումը դառնում են անհնար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: