ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմտյան արձագանքն Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին

ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանում նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակով, հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն, փոխանցում է РИА Новости-ն:

«Մենք ցավում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը թույլ չի տվել ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակին անհրաժեշտ քանակությամբ դիտորդներ ուղարկել, ինչի արդյունքում կառույցը չի կարողացել հետևել ընտրություններին։ Առանց դրա մենք չենք կարող ասել, թե արդյոք Ադրբեջանն առաջընթաց գրանցել է ընտրությունների անցկացման հարցում՝  նախորդ խորհրդատվություններից ելնելով»,- հայտարարել է Թրյուդոն՝ հիշեցնելով, որ այդ խորհրդատվություններում նշվել էին քաղաքացիական հիմնարար ազատությունների սահմանափակումները և խնդիրները լուծելու ուղիները:

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով` իրենք դեռևս անհանգստացած են նրանով, որ Ադրբեջանում տիրում է քաղաքական սահմանափակումների մթնոլորտը:

Հայտարարության մեջ Պետքարտուղարությունը Բաքվին կոչ է անում, որպես միջազգային պարտավորությունների մաս, հարգել խաղաղ հավաքների, միավորումների ու անկախ ձայնի, այդ թվում` մամուլի ազատությունը և համագործակցել ԺՀՄԻԳ-­ի հետ:

«Ժողովրդավարութունը, ազատությունը և պլյուրալիզմն Ադրբեջանում շարունակում են բախվել լուրջ խոչընդոտների: Այս երկրում խորհրդարանական ընտրությունների չափանիշները վստահություն չեն ներշնչում», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

 Չնայած այս գնահատականներին, մի շարք խախտումներին և ոչ մրցակցային ընտրությունների անցկացման փաստին, ինչպես նաև Ադրբեջան-Եվրոպա հարաբերությունների լարվածությանը՝ եվրոպական կառույցներից ոմանք դրական են գնահատել ընտրությունների ընթացքը: Այսպես, ԵԽԽՎ դիտորդական առաքելությունն ընտրությունները գնահատել է որպես «մեկ քայլ առաջ». «Անտեսելով որոշ թերություններ՝ ընտրողների ակտիվության աճը և քվեարկության ու քվեները հաշվելու ընթացքում թափանցիկությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանը ևս մեկ քայլ առաջ է գնացել դեպի ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններ»: ԵԽ դիտորդական առաքելության անդամները եկել են այն եզրակացության, որ «ընտրությունների արդյունքներն արտահայտում են ժողովրդի կամքը»:

Եվրոպական կառույցի այս բավական մեղմ դիրքորոշումն առաջին հերթին պայմանավորված էր նրանով, որ Ադրբեջանը բավական լայն աջակցություն է վայելում ԵԽԽՎ պատգամավորներից ոմանց շրջանում՝ հաշվի առնելով նաև այդ աջակցության համար վճարվող գինը։ Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը, լինելով ոչ ժողովրդավարական երկիր, շարունակում է Եվրոպայի համար մնալ էներգակիրների կարևոր այլընտրանք: Ռուսաստան-Արևմուտք հարաբերութունների լարվածության համատեքստում Եվրոպայի էներգետիկ քաղաքականության առաջնայնությունը ոլորտի դիվերսիֆիկացումն է՝ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար: Ուստի Եվրոպայում վերջին շրջանում բավական ինտենսիվացել են Ադրբեջանի իշխանությունների հասցեին հնչող քննադատությունն ու մեղադրանքները, միաժամանակ քայլեր են ձեռնարկվում կամուրջները չայրելու և համագործակցության եզրերը չկորցնելու համար։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    10.10.2024
       
    11.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: