ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,924.1 դրամ ԱՐԾԱԹ - 438.48 դրամ ՊԼԱՏԻՆ - 19,630.75 դրամ

Հայաստան-Իրան գործարար համաժողովը Թեհրանում

Նոյեմբերի 9-ին ժամը 13:00-ին Իրանի առևտրի, հանքերի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատում տեղի է ունենալու Հայաստան-Իրան գործարար համաժողովը, որին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարար՝ Կարեն Ճշմարիտյանը, ԻԻՀ առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեն, ինչպես նաև երկու երկրների պետական մարմինների ներկայացուցիչներ և բազմաթիվ գործարարներ:

Լրագրողների հետ զրույցում Իրան-Հայաստան համատեղ առևտրի պալատի տնօրեն Լևոն Ահարոնյանն ասել է.

«Երկուշաբթի նոյեմբերի 9-ին, նախատեսվում է հայաստանյան 65 հոգանոց առևտրական պատվիրակության այցը՝ Թեհրան: Այցը կատարվում է առևտրա-տնտեսական համագործակցությունների զարգացման շրջանակներում: Պատվիրակությունը հանդիպումներ  է ունենալու իրանական  ընկերությունների հետ: Հայաստանն անդամակցում է Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը: Այդ կազմակերպությանը Իրանի անդամակցությամբ ավելանալու են երկու երկրի առևտրի ծավալները» ,- հայտնում է իրանական Mehr գործակալությունը:

«Մինչ օրս երկու երկրների հարաբերությունները լավ ընթացք են ունեցել: Հայաստանը Իրանի լավագույն հարևաններից է համարվում: ԻԻՀ առաջարկել է Հայաստանին,  արտահանել Իրանում արտադրման կես փուլն անցած ապրանքներ, որպեսզի Հայաստանի  գործարաններում անցնելով արտադրության վերջին փուլը, դրանք արտահանվեն Ռուսաստան, ինչը մեծ ազդեցություն կարող է ունենալ Իրանի ստանդարտ ապրանքների արտադրանքների զարգացման վրա»,- հավելել է Ահարոնյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 5 կմ/ժ
-2 C°
 
-1°  10° 
10.03.2021
   
11.03.2021
Հարցում

Կո՞ղմ եք Covid-19 պատվաստումներին, եթե Հայաստանում նման գործընթաց սկսվի: