ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նման փաստաթղթով ԵԽԽՎ-ն կարդարացնի ուժի կիրառումն Ադրբեջանի կողմից

Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը: Բարբախտաբար զոհերի մասին տեղեկություններ չկան: Այս ֆոնին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ միջնորդներն աշխատում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումը կազմակերպելու շուրջ: «Դիվանագիտական կարգավորումն այլընտրանք չունի»,-նշել է Ուրոլիքը ղարաբաղյան խնդրի առնչությամբ: Այսպիսով՝ միջնորդների ջանքերն ուղղված են կարգավորման գործընթացը խաղաղ հուն տեղափոխելուն և լայնածավալ զինված գործողություններից կողմերին զերծ պահելուն: Նշենք նաև, որ պատերազմի վտանգը կանխելու փորձերը վերջին շրջանում ավելի ու ավելի դժվար են տրվում միջնորդներին: Եվ այս ֆոնին ԵԽԽՎ  հունվարյան նստաշրջանում կքննարկի Ռոբերտ Ուոլթերի առաջարկած բանաձևի նախագիծը, որը կարող է միայն նպաստել սահմաններին լարվածության աճին: Թե ինչպիսին է բրիտանացի պատգամավորի առաջարկած փաստաթղթի բովանդակությունը մանրամասնելու կարիք չկա. բացառապես ադրբեջանական շահերն ու մոտեցումներն արտացոլող անհավասարակշիռ այս փաստաթուղթը մամուլում շրջանառվում է արդեն մեկ շաբաթ: Հետաքրքիր է սակայն, որ բրիտանացի պատգամավորը, փաստաթղթում լիովին միակողմանիորեն ներկայացնելով ղարաբաղյան խնդիրը`  հավակնում է նույնիսկ կոնֆլիկտի կարգավորման ուղիներ կամ քայլեր առաջարկել: Մասնագիտությամբ տնտեսագետ ԵԽԽՎ զեկուցողը, ով ղարաբաղյան հարցով հետաքրքրվում է ընդամենը ամիսներ,  հավակնում է հեշտությամբ կարգավորել մի խնդիր, ինչն արդեն երկու տասնամյակ է՝ չի հաջողվում անել ԵԱՀԿ Մինսկի խմբին: Պրն. Ուլթերի ինքնավստահությունն, իհարկե, ապշեցնում է: Սակայն պակաս զարմանալի չէ նրա գործընկերների մոտեցումը, ում հավանությունը ստանալուց հետո Ուոլթերի զեկույցի վրա հիմնված փաստաթուղթը տեղափոխվել է ԵԽԽՎ լիագումար նստաշրջան: Հարց է ծագում` արդյո՞ք պատգամավորները երբևէ չեն մտածել այն մասին, որ նման մակերեսայնության ու անհարկի հավակնոտության գինը հաճախ մարդկային կայնքերն են: Չէ՞ որ հաստատվելու դեպքում փաստաթուղթը որոշակի քարտ բլանշ կլինի Ադրբեջանի ձեռքում ուժով հարցը կարգավորելու իր շանտաժային քաղաքականությունն առավել մեծ վստահությամբ կիրառելու հարցում:  Հասկանալի է, որ Ուոլթերի առաջարկած բանաձևը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում ընդունվելուց հետո անգամ կմնա զուտ խորհրդատվական փաստաթուղթ` զուրկ իրավաբանական որևէ պարտադրող ուժից:  Այնուամենայնիվ, նման  նախաձեռնություններն իրենց ազդեցությունն են թողնում կարգավորման ֆոնի, միջազգային հանրային կարծիքի վրա: Ու եթե մարդու իրավունքների պաշտպանության վեհ առաքելությունը ստանձնած ԵԽԽՎ-ն, արդարացնելով կողմերից մեկի` ուժի կիրառան քաղաքականությունը,  պետք է նպաստի կոնֆլիկտի գոտում իրավիճակի էլ ավելի սրմանը, ապա հարց է առաջանում, թե որքանով է այն ծառայում իր նպատակին և արդյո՞ք նպատակահարմար է շարունակել համագործակցությունը դրա կազմում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: