ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկարայի պայթյունները դարձան քրդերի դեմ արշավի առիթ

Արհմիությունների և հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հանրահավաքի սկսվելուց առաջ Անկարայում տեղի ունեցած երկու պայթյուններից  հետո անցել է շուրջ մեկ ամիս, որի կապակցությամբ էլ Թուրքիայում օրերս նշվեց պայթյունի հետևանքով մահացած 102 զոհերի հիշատակի օրը:  

 Պայթյունները տեղի են ունեցել կենտրոնական երկաթուղային կայարանի մոտ՝ ընդամենը մի քանի վայրկյան տարբերությամբ, որտեղ հանրահավաքի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտում Թուրքիայի հարավ-արևելքում թուրք-քրդական հակամարտության ակտիվացման դեմ:

Իրականացված պայթյունների իրական նպատակը հասկանալու համար անհրաժեշտ է դրանք դիտարկել Դիարբեքիրում, այնուհետև Սուրուչում տեղի ունեցած պայթյունների հետ կապակցված: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր պայթյուններին հաջորդել են կառավարության մեղադրանքները քրդերի հասցեին, հիմք են տալիս ենթադրելու, որ դրանք ծառայեցվեցին քուրդ-թուրքական լարվածության առավել մեծացմանը: Պառակտում մտցնելով քրդական ուժերի շարքում և առավել ռադիկալ տրամադրված Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալներին (PKK) դրդելով առճակատման՝ Էրդողանը լիովին տապալեց թուրք-քրդական հաշտեցման գործընթացը, իսկ հանրային և միջազգային ընկալումներում ամեն կերպ փորձում էր PKK-ին հավասարեցնել «Իսլամական պետությանը»:

Սրա մասին են վկայում նաև ընդդիմադիր կուսակցությունների կողմից հնչեցրած հայտարարություններն այն մասին, որ Անկարայում տեղի ունեցած պայթյունների հետևում թուրքական իշխանություններն են կանգնած: Բազմիցս բարձրաձայնվել է նաև, որ երկրի կառավարությունը ոչ միայն նախօրոք իմացել է կայանալիք պայթյունների մասին, այլ նաև դրանից հետո պատշաճ միջոցառումներ չի ձեռնարկել տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին են վկայել նաև դեպքի վայրում գտնվողները: Նրանց խոսքերով՝  պայթյունից անմիջապես հետո ոստիկանությունը սկսել է օգտագործել արցունքաբեր գազ, միևնույն ժամանակ կանգնեցնելով շտապ օգնության մեքենաներին՝ թույլ չեն տվել վերջիններիս օգնություն ցույց տալ տուժածների նկատմամբ:  Եվ այս ամենը միայն նրա համար, որպեսզի էլ ավելի ընդգծվի քրդերի՝ «ահաբեկիչ» լինելու կերպարը թուրքական իշխանությունների կողմից:  

Քրդերի դեմ սկսած պայքարն Էրդողանը բավական լավ օգտագործեց նաև ընտրությունների ընթացքում՝ «անվտանգության ապահովում ձայների դիմաց» թեզը բավական ակտիվ շահարկելով: Եթե մինչև խորհրդարանական արտահերթ ընտրություններն Էրդողանի հիմնական պայքարի նպատակը քրդամետ ուժերի չեզոքացում ու քաղաքականապես հեղինակազրկումն էր, ապա ընտրություններից հետո այդ պայքարը տարածեց նաև Թուրքիայի սահմաններից դուրս՝ շրջակա քրդաբնակ տարածքներում՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների և ավիահարվածների տեսքով: Սակայն, հարկ է նշել, որ կողմերից որևէ մեկի առավելության մասին դեռևս վաղ է խոսել, սակայն մեկ բան ակնհայտ է. կողմերի դիրքորոշումներն առավել ռադիկալ են դառնում, իսկ միջազգային տարբեր դերակատարներ փորձեր են կատարում միջամտել խնդրին՝ հետապնդելով տարաբնույթ շահեր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: