ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Anonymous-ը «պատերազմ» է հայտարարել «Իսլամական պետությանը»

«Անոնիմուս» (Anonymous) հաքերային խմբավորումը «պատերազմ» է հայտարարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ ի պատասխան Փարիզում մոտ 130 մարդու մահվան պատճառ դարձած հարձակումների, գրում է The Independent-ը։

Հարձակումներից քիչ անց հրապարակված տեսանյութում խմբի անդամներից մեկը նախազգուշացնում է «Իսլամական պետության» անդամներին, որ ինքը պատրաստվում է հետապնդել նրանց։ Տեսանյութում ասվում է, որ խումբը «կմիավորի մարդկությանը» գործողության մեջ, որը հաքերության կդիմի խմբին թուլացնելու համար»։

«Ողջ աշխարհից անոնիմուսները ձեզ կհետապնդեն: Դուք պետք է իմանաք, որ մենք կգտնենք ձեզ և թույլ չենք տա, որ հեռանաք: Մենք երբևէ իրականացված ամենամեծ գործողությունը կսկսենք ձեր դեմ: Սպասե՛ք մեծ կիբեռհարձակումներին: Պատերազմը հայտարարված է: Պատրաստվե՛ք: Ֆրանսիացիներն ավելի ուժեղ են, քան դուք, և այս վայրագությունից հետո է՛լ ավելի ուժեղ կլինեն»,- ասված է տեսանյութում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    19°  11° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: