ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փարիզի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ում ակտիվացել են հակամիգրացիոն կոչերը

Փարիզի ահաբեկչություններից հետո ԱՄՆ մոտ երկու տասնյակ նահանգ հրաժարվել է ընդունել սիրիացի փախստականներին: Դրանց թվում են Տեխասը, Ֆլորիդան, Կանզասը, Օկլահոման, Այովան։ Եվ միայն երկու նահանգ են առայժմ համաձայնել ընդունել սիրիացի փախստականներին, դրանք են՝ Փենսիլվանիան ու Կոնեկտիկուտը: Նշենք, որ դեռ սեպտեմբեր ամսին  Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտնել էր, որ ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ տարի ընդունել առնվազն 10 հազար սիրիացի փախստականի։ Հիշեցնենք, որ Սիրիայում զինված հակամարտության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն ընդունել ընդամենը 2000 մարդու։

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուներին, ապա ստեղծված նոր իրավիճակում ներգաղթյալներից հրաժարվելու օգտին են հանդես եկել մի շարք հանրապետականներ, որոնց թվում են միլիարդատեր Դոնալդ Թրամփը, սենատորներ Թեդ Կրուզն ու Ռենդ Փոլը։ Իսկ ահա ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնին հավակնողների մասնակցությամբ օրերս նաև նախընտրական բանավեճ է տեղի ունեցել̦ որի գլխավոր թեման հենց եղել է ահաբեկչության ու իսլամական ծայրահեղականության դեմ պայքարը։

Բանավեճը տևել է 2 ժամից ավել, և սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Փարիզի ահաբեկչությունների զոհերի։ Բանավեճերի բոլոր երեք մասնակիցներն էլ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Վերմոնթ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսն ու Մերիլենդ նահանգի նախկին նահանգապետ Մարտին Օ’Մելին համակարծիք են եղել, որ ԱՄՆ-ն պետք է ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում իր գործողություններն ավելի լավ համակարգի մյուս երկրների հետ։

Քլինթոնը հիշեցրել է, որ ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքներով ընտրվելու է ոչ միայն երկրի նոր նախագահը, այլև՝ ԱՄՆ զինված ուժերի գերագույն գլխավոր նոր հրամանատարը։ Քլինթոնը խոստացել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կանի ամեն հնարավոր բան՝  ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում իրենց դաշնակիցների ու գործընկերների հետ գործողությունների համակարգումը բարելավելու համար։

ԱՄՆ նախկին պետքարտուղարը նաև հավելել է, որ նախագահ դառնալու դեպքում կցանկանար, որ Կոնգրեսը թարմացներ արտերկրում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ զինված ուժերն օգտագործելու իր թույլտվությունը։ Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ միջազգային հանրությունն ահաբեկչությանը կարող է հաղթել միայն ընդհանուր ջանքերով և դա չպետք է լինի միայն Ամերիկայի հաղթանակը։ Քլինթոնի կարծիքով՝ ԱՄՆ-ն ու Արևմտյան մյուս երկրները պետք է անեն այնպես, որ մուսուլմանական երկրները դառնան միջազգային հակաահաբեկչական դաշինքի մաս. «Մենք պայքարում ենք ոչ թե մուսուլմանների, այլ՝ արմատական իսլամի դեմ»։

Նշենք նաև, որ Փարիզում տեղի ունեցած մի շարք ահաբեկչություններից հետո ԱՄՆ-ում ոստիկանությունն ուժեղացրել է Կոնգրեսի պաշտպանությունն ու անվտանգությունը: Սակայն, ըստ պաշտոնական Վաշինգտոնի, անվտանգության միջոցառումները ձեռնարկվել են զուտ զգուշավորությունից ելնելով, և ոչ մի կոնկրետ սպառնալիքի մասին խոսք չկա: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: