ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազատություն կշնորհվի՞ արդյոք Լեյլա Յունուսին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ  բանտում գտնվող իրավապաշտպան Լեյլա Յունուսը ծանր վիճակում է: Contact.az-ի փոխանցմամբ՝ իրավապահները հրաժարվում են նրան տեղափոխել բուժկետ: Բացի այդ ազատազրկված իրավապաշտպանը դեռևս չի ստացել  նաև հոկտեմբերի 30-ին բժշկի կողմից նշանակված դեղամիջոցները: Բազմաթիվ դիմումներն ու խնդրանքները Լեյլա Յունուսին տեղափոխելու վերաբերյալ, մնացել են անպատասխան: Ծանր ֆիզիկական վիճակը ազդել է նրա հոգեբանական վիճակի վրա: 

«Լեյլա Յունուսին բուժկետ չեն տեղափոխում, դեղերը չեն տալիս, ձեռնափայտը ձեռքից վերցրել են, ինչպե՞ս է դա կոչվում: Միայն մեկ բառով՝ խոշտանգում: Անհրաժեշտ է դադարեցնել հիվանդ ու տարեց կնոջ նկատմամբ ծաղրուծանակը»,-նշում է լրատվամիջոցը: 

Միաժամանակ իրավապաշտպանին ազատելու կոչով հանդես է եկել նաև ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեի համանախագահ, սենատոր Բեն Կարդինը: Վերջինս Բաքվին հորդորել է չեղարկել Յունուս ամուսիններին ներկայացված մեղադրանքները: 

«Ես ողջունում եմ Արիֆ Յունուսի ազատ արձակումը՝ անարդար ձերբակալությունից ու դատապարտումից հետո: Արիֆ և Լեյլա Յունուսների դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն և վկայում են Ադրբեջանում մարդու իրավունքների անթույլատրելի վիճակի մասին: Ես անհանգստացած եմ, որ Արիֆ Յունուսի իրավական կարգավիճակը մնացել է նույնը՝ չնայած ազատ արձակմանը, ինչպես նաև խորապես մտահոգված եմ  նրա կնոջ՝ Լեյլա Յունուսի երկարատև ազատազրկման վճռով»,- մասնավորապես նշել  է սենատորը: 

Նա նշել է, թե շարունակում է պնդել Ադրբեջանում օրենքի գերակայության լիիրավ վերականգնման ու Յունուս ամուսինների մեղադրանքները չեղարկելու հարցում։ 

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է դադարեցնի քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշումները»,-ասված է հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ բանտից ստորագրությամբ ազատ էր արձակվել Արիֆ Յունուսը, ով շարունակում է գտնվել տնային կալանքի տակ: Դուրս գալով բանտից՝ վերջինս հայտարարել էր, թե շարունակելու է պայքարել, որպեսզի կինն ազատ արձակվի: «Հեպատիտ C-ով, շաքային դիաբետով, աչքերի խնդիրներով վեց վրահատություն տարած կնոջը բանտում պահելը հավասարազոր է նրան մահվան դատապարտելուն»,-մասնավորապես նշել էր Արիֆ Յունուսը:  

Ինչպես նշում են շատ վերլուծաբաններ, այդ թվում՝ ադրբեջանական «Minval.az»-ի  գլխավոր խմբագիր Էմիլ Մուսթաֆազադեն, Արիֆ Յունուսին ազատություն շնորհելու գործում մեծ նշանակություն է ունեցել նրա առողջական վիճակը: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վերլուծաբանը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները, զգուշանալով միջազգային սկանդալից, շտապել են ազատել Արիֆին, քանի որ վերջինիս վիճակը վատթարանում էր օրեցոօր:  Մուսթաֆազադեն հայտարարել է նաև, որ Արիֆի ազատ արձակումը եզակի դեպք է և, հազիվ թե, նախադեպ դառնա մյուս քաղբանտարկյալներին ազատություն շնորհելու հարցում: Ինչ վերաբերում է Լեյլա Յունուսին, ապա վերլուծաբանի կարծիքով, նրան ազատություն կշնորհվի միայն այն դեպքում, երբ առողջական վիճակը լինի կրիտիկական: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    31.12.2024
       
    01.01.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: