ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ահաբեկիչները ցանկացել են պայթեցնե՞լ Գերմանիայի Հանովեր մարզադաշտը

Երեքշաբթի տեղի ունեցած Գերմանիա-Նիդեռլանդներ ֆուտբոլային խաղի  ընթացքում ահաբեկիչները ծրագրել էին պայթեցնել Գերմանիայի Հանովեր քաղաքի  մարզադաշտը և կենտրոնական երկաթուղային կայարանը: Այս մասին հայտնում է գերմանական Bild թերթը՝ հղում կատարելով անանուն աղբյուրից  ստացված գաղտնի փաստաթղթին:

Սակայն նույն օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե  Մաիցիերը հայտարարել է, որ ոչ մի պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել մարզադաշտում:

 Ըստ գաղտնի փաստաթղթի՝  մի խումբ ահաբեկիչներ նախատեսել էին մի քանի պայթուցիկ սարքերով պայթեցնել Հանովերի մարզադաշտը, իսկ կեսգիշերից հետո քաղաքի որոշակի վայրեր՝ այդ թվում նաև կենտրոնական երկաթուղային կայարանը: Հաղորդվում է նաև, որ ըստ նախատեսվածի՝  ահաբեկչական խմբավորման պարագլուխը պետք է նույնպես մարզադաշտում լիներ՝ այդ բոլոր գործողությունները նկարահանելու նպատակով: Ահաբեկիչները ցանկացել են պայթուցիկ նյութերը տեղադրել  շտապօգնության մեքենայի ներսում: Այս մասին հաղորդում է  Sputnik News- ը:

 «Սակայն փաստը կայանում է նրանում, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, ոչ մի պայթուցիկ չի հայտնաբերվել մարզադաշտում և մոտակայքում », - եզրափակում է թերթը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի և Նիդեռլանդների միջև ընկերական ֆուտբոլային հանդիպումը հետաձգվել էր մարզադաշտի տարածքում ճամպրուկի մեջ հայտնաբերված կասկածելի իր հայտնաբերելու պատճառով:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: