ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիան կաջակցի Ֆրանսիային ԻՊ դեմ պայքարում

Դևիդ Քեմերոնն իր հերթին նշել է, թե խրախուսում է Սիրիայում ԻՊ դեմ պայքարում Օլանդի նախաձեռնած գործողությունները: «Ես վստահ եմ, որ նույն կերպ պետք է վարվի նաև Բրիտանիան: Հասկանալի է՝ համապատասխան որոշմանը հավանություն պետք է տա խորհրդարանը: Այսօր ես Ֆրանսիային առաջարկել եմ ԻՊ դեմ պայքարում օգտագործել Կիպրոսի բրիտանական ռազմակայանը»,-նշել է Քեմերոնը:

Այս ամենի ֆոնին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել համատեղել ջանքերն ահաբեկիչների դեմ պայքարում: Կուալա-Լումպուրում ԱՍԵԱՆ գագաթաժողովին նա մասնավորապես ԱՄՆ-ին և Ռուսաստանին կոչ է արել մինչև մյուս տարեսկիզբ մշակել և միջազգային հանրությանը ներկայացնել ծայրահեղականության և բռնության բոլոր դրսևորումների դեմ պայքարի միասնական ծրագիր:  ԱՄՆ նախագահը, ով ևս ներկա է եղել գագաթաժողովին, խոստացել է ԻՊ առաջնորդների դեմ որս սկսել, խմբավորմանը զրկել ֆինանսավորման աղբյուրներից և ազատագրել ծայրահեղականների կողմից զավթված տարածքները: «ԻՊ-ին ոչնչացնելն իրատեսական նպատակ է, և դա կիրականացվի: Լիովին օգտակար կլիներ, եթե Ռուսաստանն ուժերը կենտրոնացներ այս խմբավորման դեմ»,-նշել է Օբաման:

Հանդիպմանը ՌԴ նախագահը ներկա չի եղել: Սակայն ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ  Սիրիայի գործողություններին մասնակցող ռուսական ավիացիոն խմբավորումը կրկնակի ավելացվել է՝ կազմելով 69 ինքնաթիռ, որոնք յուրաքանչյուր օր 140 թռիչէ են կատարում՝ հարվածներ հասցնելով ԻՊ դիրքերին:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: