ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Նոր Հայաստան»-ն այսօր մտադիր է վրաններ տեղադրել Ազատության հրապարակում

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, որի ներկայացուցիչները  երկրորդ օրն է՝ Երևանի Ազատության հրապարակում են գիշերում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, 18:00-ի հանրահավաքից հետո վրաններ կտեղադրի հրապարակի տարածքում: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հերթական հանդիպմանը հայտարարեց «Ոտքի Հայաստանի» քաղխորհուրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

«Այսօր հանրահավաքից հետո տեղադրվելու ենք վրաններ: Մենք հրապարակայնորեն դիմում ենք Մշակույթի նախարարությանը, իսկ եթե Մշակույթի նախարարությունը թույլ չտա, մշակույթի հուշարձանի մոտ վրաններ տեղադրել, մենք ստիպված կլինենք վրաններ տեղադրել առանց թույլտվության»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ հանրային փրկության ճակատի անդամները պատրաստ են Մշակույթի նախարարության հետ համաձայնության գալ, թե Ազատության հրապարակի որ հատվածում է կարելի վրաններ տեղադրել:

«Մենք չենք պատրաստվում վրանները տեղադրել Օպերայի շենքի վրա, այն պետք է տեղադրենք հարակից տարածքում: Մենք պատրաստ ենք համաձայնեցնել մշակույթի նախարարության հետ»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: