ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարդու իրավուքններ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են. իսկ ժողովուրդների՞ իրավունքները...

Միջազգային հանրությունն ուշի ուշով հետևում է Ադրբեջանում մարդու իրավուքնների պաշտպանության ոլորտում տիրող վիճակին: Միջազգային կառույցները շարունակում են ահազանգել սեփական քաղաքացիների  իրավուքնների կոպիտ խախտումներն այս երկրում: Վերջին երկու օրվա ընթացքում միջազգային երկու հեղինակավոր կառույց հանդես են եկել պաշտոնական Բաքվի գործողությունների քննադատությամբ: Խոսքը ՄԱԿ խոշտանգումների դեմ հանձնաժողովի զեկույցի և ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարության մասին է: Նշենք, որ ՄԱԿ զեկույցը մեծ ոգևորություն է առաջացրել միջազգային իրավապաշտպանների շրջանում:  Միջազգային հեղինակավոր Human Rights Watch կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե ՄԱԿ Խոշտանգումների դեմ հանձնաժողովը միանգամայն հստակ հայտարարել է՝ որքան տագնապալի է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: «Իշխանությունները պետք է անհապաղ ականջալուր լինեն կոմիտեի խորհուրդներին և արդյունավետ հետաքննություն իրականացնեն խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին բոլոր պնդումների վերաբերյալ»,-ասել է Human Rights Watch-ի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը: Ավելի վաղ Human Rights Watch-ը կոչ է արել ՄԱԿ հանձնաժողովին դատապարտել Ադրբեջանի իշխանությունների գործողությունները և պահանջել վերջ տալ հետապնդումներին և ազատել քաղբանտարկյալներին: Նշենք, որ ՄԱԿ հանձնաժողովի զեկույցը նաև կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը ազատ արձակել անարդարացիորեն բանտերում պահվող իրավապաշտպաններին: Միաժամանակ ԵԽ նախարարների կոմիտեի՝  մարդու իրավունքների հարցերով նիստի արդյունքում ընդունված որոշման մեջ  այս մարմինը  «խորը ափսոսանք» է հայտնում այն առիթով, որ Ադրբեջանի իշխանությունները մինչև այժմ չեն ազատել Իլգար Մամեդովին՝ չնայած Եվրոպական դատարանի որոշմանը և Ադրբեջանի ղեկավարությանն ուղղված բազմաթիվ դիմումներին: Որոշման մեջ իշխանություններից պահանջվում է «անհապաղ» ազատել Իլգար Մամեդովին և հրաժարվել Եվրոպական դատարանի որոշման կատարումը շրջանցելու փորձերից: Հիշեցնենք, որ ադրբեջանական REAL ընդդիմադիր շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել Իսմայիլլի քաղաքում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Միջազգային բազմաթիվ կազմակերպություններ բազմիցս կոչ են արել ազատ արձակել նրան՝ համարելով քաղբանտարկյալ։ 

Հետաքրքիր է, որ թե՛ ԵԽ նախարարների կոմիտեի նիստը, թե՛ ՄԱԿ հանձնաժողովի զեկույցի հրապարակումը տեղի են ունեցել դեկտեմբերի 9-ին, հիշեցնենք, որ նույն օրը բանտից ազատ արձակվեց հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը: Իհարկե միջազգային կառույցների կոչերն ու վճիռները չեն կարող մեկ օրում լուծել մարդու իրավունքների ոլորտի բոլոր պրոբլեմներն Ադրբեջանում, սակայն միաժամանակ ակնհայտ է, որ դրանք ունեն ազդեցություն և կարող են կոնկրետ խնդիրների հաղթահարման հանգեցնել: Այս ամենն ակնհայտ է դարձնում, որ համապատասխան «կամքի» առկայության դեպքում միջազգային հանրությունը կարող է արդյունավետ կերպով կիրառել իր գործիքները կամ կառույցները:

Բնականաբար ցանկալի կլիներ, որ նման արդյունավետություն միջազգային կառույցները ցուցաբերեին նաև այն դեպքում, երբ խոսքն առնչվում է ոչ միայն առանձին իրավապաշտպանների, այլև մի ողջ ժողովրդի՝ ի դեմս արցախցիների: Զարմանալի է, թե ինչու նույն համառությամբ միջազգային հանրությունը չի փորձում  Ադրբեջանին ստիպել ձեռնպահ մնալ սահմանային լարվածությունը հրահրելուց կամ առնվազն սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը հավանություն տալուն: Փոխարենը ներկայիս իներթ պահվածքով միջազգային հանրությունն ու միջագային կառույցները լուռ հավանություն են տալիս Ադրբեջանին կողմից ուժի կիրառմանը՝ դառնալով նրա հանցակիցը այդ հարցում:  

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.12.2024
       
    15.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: