ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան հրաժարվել է ընդլայնել ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում

Գերմանիան դեռևս մտադիր չէ ընդլայնել ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ «Իսլամական պետության» դեմ գործողությունների գոտում: Այդ է վկայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պատասխանը լրացուցիչ ուժեր գործուղելու վերաբերյալ հարցին ZDF-ի եթերում:

Դեկտեմբերի 12-ին Der Spiegel հանդեսը հայտնել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն իր գերմանացի գործընկեր Ուրսուլա դեր Լյայենին նամակ է հղել` խնդրելով քննարկել ԻՊ դեմ պայքարում իր ավանդն ավելացնելու հարցը: ՊՆ մամուլի քարտուղարը հաստատել է, որ նամակը ստացվել է, սակայն մանրամասներ չի ներկայացրել` նշելով, որ այն քննարկման փուլում է: Նամակում կոնկրետ խնդրանք չի եղել և նույն բովանդակությունն է ունեցել, ինչ ԱՄՆ-ի՝ մյուս գործընկերներին հղված հարցումները:

«Ես կարծում եմ, որ Գերմանիան կատարում է իր խնդիրը, և մենք նոր հարցեր այդ թեմայով չպետք է այս պահի դրությամբ արծարծենք»,-ասել է Անգելա Մերկելը` պատասխանելով Պենտագոնի նամակի մասին հարցին: Այսպիսով, Մերկելը մերժել է ամերիկացիների խնդրանքը ԻՊ դեմ լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ին հղումով: 

Դեկտեմբերի 4-ին Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագը) արտոնեց գերմանացի զինծառայողների մասնակցությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին Սիրիայում: Սիրիայում և Իրաքում գործողություններին կարող է մասնակցել 1,2 հազար զինծառայող, առաքելությունը սահմանափակված է 1 տարի ժամկետով, սակայն կարող է երկարացվել: Բացի այդ, Բեռլինը պատրաստ է մեկ ռազմանավ տրամադրել, լիցքավորող ինքնաթիռներ և   դաշնակիցներին փոխանցել արբանյակներից ստացվող հետախուզական տվյալները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: