ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Anonymous-ը կիբերպատերազմ Է հայտարարել Թուրքիային

Anonymous-ի հաքերները հայտարարել են թուրքական կառավարության դեմ լայնածավալ կիբերպատերազմ սկսելու մասին` մեղադրելով Անկարային ահաբեկչական «Իսլամական պետությանը» սատարելու մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Sputnik-ի վրա հղումով:

Տեսաուղերձում, որը զետեղվել է Anonymous-ին պատկանող YouTube-ի ալիքում, հաքերները հայտարարել են, որ «Թուրքիան սատարում է ԻՊ-ին նավթ գնելով նրանից և բուժելով գրոհայիններին իր հոսպիտալներում»: «Մենք չենք հանդուրժի, որ Էրդողանն առաջիկայում ևս աջակցի ԻՊ-ին»,-ասվում է ուղերձում:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հատուկ ճեպազրույցում ներկայացրեց հետախուզական տվյալներն ու ֆոտոնյութերը, որոնք հաստատում են Թուրքիայի նախագահ Էրդողանի ակտիվ մասնակցությունը ԻՊ նավթային բիզնեսին Սիրիայում և Իրաքում: ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ չունի Էրդողանի անմիջական մասնակցության ապացույցներ, խոստովանելով սակայն, որ ԻՊ նավթն իրոք հատում է Թուրքիայի սահմանը և կարող է հայտնվել տեղի շուկայում: Անցած շաբաթ խումբը գրոհել է մոտ 40 հազար վեբ-կայք Թուրքիայի ամբողջ տարածքում:

Anonymous-ի հայտարարությունն ընթերցող խմբի անդամը զգուշացրել է, որ «եթե Թուրքիան չդադարեցնի աջակցությունն ԻՊ-ին, նրա մասնակիցները կշարունակեն գրոհել թուրքական ինտերնետը, սերվերները, բանկերը, կառավարական կայքերը, սերվերների գրոհներից հետո, նրանք կգրոհեն Թուրքիայի օդանավակայաններն ու ռազմական օբյեկտները:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: