ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

100 տարի անց «քաղաքակիրթ աշխարհը» նույն անտարբերությամբ է արձագանքում Ցեղասպանությանը

Թուրքիայի Զինված ուժերի ղեկավարությունը չեղյալ է հայտարարել իր հովանավորության տակ անցկացվելիք նոր տարվա տոնական միջոցառումները: Ինչպես նշում է Ermeni Haber գործակալությունը, նման որոշման համար պատճառ են ծառայել Թուրքիայի Ջիզրե, Սիլոփի և Սուր շրջաններում շարունակվող բախումները, որոնց ընթացքում մեծ թվով զինվորականներ սպանվում են ու վիրավորվում:

Թուրքական Sondakika լրատվական կայքի տեղեկացմամբ ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ տոնական միջոցառումերը չեղյալ են հայտարարվում` որպես հարգանք զոհված զինվորների հիշատակին և բախումների պատճառով ծանր կացության մեջ հայտնված տեղի բնակչության հանդեպ:

Այս տեղեկությունը բավարար է հասկանալու համար, որ Թուրքիայի հարավարևելյան նահանգներում իրական պատերազմ է ընթանում: Բայց միջազգային հանրության, ինչու չէ նաև հենց Թուրքիայի արձագանքն այս ամենին մեղմ ասած համարժեք չէ` հաշվի առնելով խաղաղ բնակչության շրջանում զոհերի հսկայական քանակը:

Al-Monitor կայքի հայտնի սյունակագիր Փինար Թրեմբլին հետաքրքիր դիտարկում է անում: Նա նշում է, որ Թուրքիայի արևմտյան նահանգների բնակչությունն՝ այդ թվում քրդերը, անտարբերություն են դրսևորում հարավարևելյան նահանգներում ընթացող պատերազմի հանդեպ:

Այս տեսանկյունից հատկանշական է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի հայտարարությունը: «Մի՞թե տղամարդկություն է տանկերով փոքր գյուղեր մտնելը: Խնդիրը քաղաքական է, և այն քաղաքական լուծում է պահանջում: Թուրքիայի արևմուտքում կարող են կարծել, որ «լավ է՝ ահաբեկիչները ստանում են այն, ինչին արժանի են»: Բայց դա սխալ է, որովհետև պատերազմի արժեքն իրենք իրենց գրպանից են վճարում: Եթե Թուրքիայի Արևմուտքը «ոչ» ասի այս պատերազմին, կառավարությունն անգամ մեկ օրով չի կարող երկարազգել այն», -հայտարարել է Դեմիրթաշը:

Al-Monitor-ի սյունակագիրը մի շարք պատճառներ է բերում, որոնք կարող են ընկած լինել Թուրքիայի արևմտյան շրջանների բնակչության լռության հիմքում: Առաջին պատճառը կայանում է նրանում, որ «Թուրքիայում ընդդիմությունը ճնշվում և պիտակավորվում է որպես ահաբեկիչ և դժվար է որևէ հարցում ձայն բարձրացնել իշխող Արդարություն և զարգացում կուսակցության դեմ, հատկապես երբ խոսքը PKK-ին է վերաբերվում»: Հնարավոր պատճառների շարքում մատնանշվում է է երկրի արևմտյան շրջաններում բնակվող քրդերի ասիմիլացումը, տեղեկատվության պակասը և այլն:

Այս առումով որոշակիորեն հուսադրող է այն հանգամանքը, որ օրերս լրատվամիջոցները հայտնեցին, որ թուրքական առաջատար արհմիությունները կոչ են արել գործադուլ հայտարարել և պահանջել կառավարությունից դադարեցնել հակաահաբեկչական գործողությունը երկրի հարավարևելյան քրդաբնակ շրջաններում:  Ինչպես նշում է RIA Novosti գործակալությունն, արհմիությունները հայտարարել են, որ ԱԶԿ-ն «պատերազմի քաղաքականություն» է վարում:

Պարզ չէ` ինչ հետևանք կունենա այս ակցիան, պարզ է միայն այն, որ այսքանը բավարար չէ Թուրքիայի հարավարելյան շրջաններում բնակչության կոտորածը կանգնեցնելու համար:

Մի՞թե 100 տարի անց «քաղաքակիրթ աշխարհը» նույն կերպ է արձագանքում Ցեղասպանությանը...


այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: