ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքի վարչապետը խոստացել է մինչև 2016-ի վերջը ոչնչացնել ԻՊ-ին

Իրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբադին հայտարարել է, որ 2016 թվականին ԻՊ ծայրահեղական խմբավորումը երկրի տարածքում լիովին կոչնչացվի։ Խոշոր քաղաք Ռամադիի ազատագրումից հետո հեռուստաուղերձում կառավարության ղեկավարը հայտարարել է, որ իրաքյան բանակի հաջորդ թիրախը կդառնա Մոսուլը, փոխանցում է BBC-ն։

«2015 թվականը ազատագրման տարի էր, իսկ 2016-ը կդառնա մեծ հաղթանակների տարի, երբ Իրաքի ու Միջագետքի տարածքում առկա ԻՊ-ի ողջ ուժերը ոչնչացվեն»,- ասել է Աբադին։

«Մենք կգնանք Մոսուլ՝ ազատագրելու այն, դա մահացու հարված կլինի ԻՊ-ին»,- ասել է նա՝ շնորհավորելով զինվորականներին Ռամադիի վերադարձման կապակցությամբ։

Ռամադին կառավարական հսկողության տակ վերադարձնելը դարձել է իրաքյան բանակի ամենանշանակալի ռազմական հաջողություններից մեկը 2014 թվականից ի վեր, երբ ջիհադականները գրավեցին երկրի տարածքի մեկ երրորդը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: