ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրյուսելը մտահոգված է. Նիդերլանդները դեմ է ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացմանը

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը դիմել է Նիդերլանդների բնակիչներին՝ կոչ անելով չտապալել ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի վավերացման գործընթացը: Նախագահի խոսքով, նման զարգացումը «դուռ կբացի մայրցամաքային ճգնաժամի համար»: 

Պաշտոնական Բրյուսելում մտահոգություն են առաջացրել հոլանդական EenVandaag հեռուստածրագրի թիմի իրականացրած հարցման արդյունքները, համաձայն որոնց հարցվածների երեք քառորդը նշել է, թե «ամենայն հավանականության» դեմ կքվեարկի ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագրի վավերացմանը: Հարցմանը մասնակցել է 27 հազար հեռուստադիտող, ում կեսից ավելին նշել է, թե պատրաստվում է մասնակցել քվեարկությանը: Հարցման արդյուքններն հրապարակել է հոլանդական NRC Handelsblad թերթը: 

ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագրի վավերացման հարցի շուրջ հանրաքվեն Նիդերլանդներում նախանշված է ապրիլի 6-ին:  Հանրաքվեների մասին նոր օրենքի ընդունումից հետո սա ուղղակի ժողովրդավարության առաջին թեստը կլինի Նիդերլանդներում: Նշենք, որ հանրաքվեի արդյունքները  պարտադիր իրավական ուժ չեն ունենալու և խորհրդատվական բնույթ են կրելու: Բայց հոլանդական քաղաքական ուժերի մեծ մասն արդեն հայտարարել են, որ հանրային կամքը պետք է հաշվի առնվի:  

Հանրաքվեի արշավը մեկնարկել է հունվարի մեկից, և  EenVandaag-ի իրականացրած հարցումն, ինչ-որ իմաստով, համարվում է մեկնարկային կետ: Որոշ վերլուծաբաններ, սակայն,  կարծում են, որ հարցախույզի արդյունքները չեն արտացոլում հանրային կարծիքի իրական պատկերը: Նրանց հավաստմամբ՝ հեռուստադիտողները հարցմանը մասնակցել են սեփական նախաձեռնությամբ, հետևաբար արձանագրվել է միայն քաղաքականապես ակտիվ, նախապես հստակ դիրքորոշում ունեցող հեռուստադիտողների մոտեցումը: 

Այնուամենայնիվ ստացված արդյունքները մտահոգել են ինչպես ԵՄ, այնպես էլ բուն Նիդերլանդների ղեկավարությանը: Վարչապետ Մարկ Ռուտեն հայտնել է, թե կփորձի համոզել քաղաքացիներին «այո» ասել համաձայնագրի վավերացմանը:   

«Հանրաքվեին ես կողմ կքվեարկեմ»,-ասել է վարչապետը:-«Ես և իմ գործընկերները կբացատրենք, թե ինչու ենք այդպես վարվում: Խոսքն ազատ առևտրի մասին է, և ոչ՝ անդամակցության, ինչպես հավաստում են դրա ընդդիմախոսները»: 

Նշենք, որ հանրաքվեն տեղի կունենա ԵՄ-ում Նիդերլանդների նախագահության ընթացքում, և «ոչ»-ը կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցում ԵՄ քաղաքականության տապալում: 

Յունկերն, իր հերթին, զգուշացրել է, որ հոլանդացիների կողմից փաստաթղթի մերժումը շահեկան կլինի Ռուսաստանի համար: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: