ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովայում քաղաքական ճգնաժամը խորանում է

Вадим Денисов / ТАСС

Քիշնևի կենտրոնում «Արժանապատվություն և ճշմարտություն» քաղաքացիական հարթակն անցկացնում է հերթական բողոքի ակցիան երկրի վարչապետի պաշտոնում գործարար Վլադ Պլախոտնյուկի առաջադրելու դեմ: Интерфакс-ը տեղեկացնում է, որ  ակցիային մասնակցում է ավելի քան 10 հազար մարդ, և, ինչպես հայտարարել են սեպտեմբերից երկրում անժամկետ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիական նախաձեռնության առաջնորդները, նախորդ շաբաթ սկսված բողոքի ակցիան ընդլայնվում է:

Նշենք, որ այս ակցիային հետ միաժամանակ ընթանում է ձախակողմյան «Մեր կուսակցության» հանրահավաքը, որին միացել է նաև խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցությունը: Ոստիկանության տվյալներով՝ այս ակցիային մասնակցում է 2-3 հազար մարդ, ովքեր պահանջում են երկրում արտահերթ ընտրությունների անցկացում:

Մոլդովայի խորհրդարանական նոր մեծամասնությունը կողմ է վարչապետի պաշտոնում Պլախոտնյուկի թեկնածության հաստատմանը, ինչին սակայն դեմ երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին, ով պահանջում է վարչապետի պաշտոնում նոր թեկնածու առաջադրել: Տիմոֆտիի կարծիքով Պլախոտնյուկը չի համապատասխանում այդ պաշտոնի համար ենթադրվող բարոյական չափանիշներին:

Նշենք, որ Մոլդովայում կառավարության հաստատման վերջնաժամկետը հունվարի 29-ին է: Եթե նախագահը այդպես էլ չհամաձայնի խորհրդարանական մեծամասնության կողմից առաջադրած թեկնածուին, ապա խորհրդարանական մեծամասնությունը կարող է սկսել նախագահի հրաժարականի գործընթացը, ինչի համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-ը:

Նշենք, որ Մոլդովան չի կարողանում կառավարություն ձևավորել դեռ նախորդ տարվա հոկտեմբերից, երբ Վալերի Ստրելեցի ղեկավարած կառավարությունը հրաժարական տվեց: Դեկտեմբերին խորհրդարանը վարչապետի պաշտոնում առաջադրել էր Իոն Ստրուզին, ով, սակայն, չկարողացավ խորհրդարանի հունվարյան նիստում վստահության քվե ստանալ:

Մոլդովայում քաղաքական ճգնաժամը սկսվել է 2015 թվականի սկզբին, երբ հայտնի դարձավ երկրի բանկերից 1 մլրդ եվրոյի անհետանալու մասին: 2015 թվականից սկսած տարբեր բողոքի ակցիաների ֆոնին արդեն հրաժարական է տվել երկու կառավարություն:



 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: