ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ներկայացվել են էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման պաշտոնական տվյալները

Էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո բնակիչ-բաժանորդների շուրջ 78.8 տոկոսը հոկտեմբերին ծախսած էլեկտրաէներգիայի համար օգտվել է տրամադրվող փոխհատուցումից։ Նոյեմբերին բնակիչ-բաժանորդներին տրամադրված սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 487 մլն դրամ։ Սպառողների թիվը նոյեմբերին եղել է ավելի քան 543 հազար բնակիչ: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Գրառման մեջ, մասնավորապես ասվում է. «Հարգելի գործընկերներ, քանի որ վերջին օրերին շատ քննարկվեց էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման հարցը, ապա հետագա թյուրիմացություններից ու ապատեղեկատվությունից խուսափելու համար, ներկայացնում եմ ձեզ պաշտոնական տվյալներ:

Հոկտեմբեր - Սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո բնակիչ-բաժանորդների շուրջ 78.8 տոկոսը հոկտեմբերին ծախսած էլեկտրաէներգիայի համար օգտվել է տրամադրվող փոխհատուցումից։ Այդպիսի սպառողների թիվը հոկտեմբերին կազմել է ավելի քան 601 հազար: Բնակիչ-բաժանորդների մասով հոկտեմբերի փոխհատուցումը կազմել է 534.5 մլն դրամ։

Նոյեմբեր - Բնակիչ-բաժանորդներին տրամադրված սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 487 մլն դրամ։ Սպառողների թիվը նոյեմբերին եղել է ավելի քան 543 հազար, բնակիչ-բաժանորդների շուրջ 70 տոկոսը» ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: