ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի որոշ սպառողների փետրվարի գազի և էլեկտրաէներգիայի վճարները. Մհեր Գրիգորյան

panorama.am

Կառավարությունը հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը։  Նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ 11-րդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց, փոխանցում է Արմենպրեսը:

«Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝ բնական գազի սպառման գծով՝ 10 000 դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 դրամը»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50%-ի չափով:  

«Ընդհանուր գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին՝ միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդներին հետագա փոխանցման պայմանով։ Այս միջոցառումը վերաբերում է բոլոր բաժանորդներին՝ անկախ նրանից՝ ժամկետանց պարտքեր ունեն, թե ոչ: Ընդ որում՝ պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար»,- ասաց փոխվարչապետ Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ նրանք, որոնք արդեն վճարել են գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց, նրանց մասով կձևավորվի կանխավճար, իսկ որոնք չեն վճարել, այդքանով կնվազի վճարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: