ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմուտքը կրկին հիշել է Ադրբեջանի մասին

Ադրբեջանում աճող սոցիալ-տնտեսական դժգոհության ֆոնին Եվրոպան կրկին հիշել է այս երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին: Մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մույժնիեքսը երկրորդ անգամ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Ադրբեջանում կալանքի տակ գտնվող լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործով որպես երրորդ անձ հանդես գալ համար։ Մույժնիեքսը կարծում է, որ Խադիջա Իսմայիլովայի գործը Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ և համակարգված խախտումների արտացոլումն է:

Եվրահանձնակատարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Մույժնիեքսը վերջին երկու տարիներին Ադրբեջան կատարած այցերի ժամանակ բազմիցս կոչ է արել երկրի իշխանություններին դադարեցնել անհիմն բռնաճնշումները և հանել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրագրողների և իրավապաշտպանների դեմ ներկայացված մեղադրանքները, սակայն ապարդյուն:

Հիշեցնենք, որ փետրվարին ԱՄՆ-ի Կոնգրեսում ևս կքննարկեն Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակը՝ տեղի կունենան ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիստոֆեր Սմիթի ներկայացրած օրինագիծի լսումներ: Նշենք, որ այդ օրինագծով մարդու իրավունքների խախտումների համար առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ: Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով, եթե օրինագիծը մտնի Կոնգրեսի օրակարգ, ապա կընդունվի, քանի որ դրա հեղինակ Սմիթը ներկայացնում է Կոնգրեսի երկու պալատներում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը:

Սակայն, կան փորձագետներ, ովքեր համոզված են, որ օրինագիծն այդքան հեռու չի գնա: Այսպես, ամերիկյան The Washington Post-ը ներկայացնում է հակաադրբեջանական օրինագիծը չընդունելու երեք պատճառ՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի սերտ համագործակցությունը անվտանգության ոլորտում, Ռուսաստանին շրջանցելով եվրոպական շուկա էներգետիկ ռեսուրսների մատակարարման հարցում Ադրբեջանի ռազմավարական կարևոր նշանակությունը և Ալիևի դիրքորոշումը՝ Ռուսաստանի կողմից Վրաստանի և Ուկրաինայի «ինքնիշխանություն խախտելու» հարցում: Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ը,  չնայած Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված որոշ խնդիրների, դժվար թե վտանգի նման համագործակցությունը, քանի որ Սմիթի առաջարկած պատժամիջոցները ենթադրում են այս երկրի հետ հարաբերությունների գրեթե ամբողջական խզում: Սակայն, հարկ է նշել, որ եթե նույնիսկ այդ օրինագիծը չընդունվի երկու երկրների միջև համագործակցությունը լուրջ հարված է ստացել դրա պատճառով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: