ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրդական հարցի կարգավորումը Թուրքիայում իրականացվում է ցեղասպանության միջոցով

cagle.com

Էրդողանի նախագահման տարիները պատմության մեջ մնալու են` որպես քրդերի նկատմամբ ցեղասպանության իրականացման ժամանակաշրջան: 2015 թվականին սկսված կոտորածները, կարելի է ասել, 1915 թվականի որոշ իրադարձությունների  հայելային արտացոլումն են: Իշխանության գլուխ գալու ընթացքում Էրդողանը քրդերին հավաստում էր, որ խաղաղ բանակցություններն իր կառավարման կարևոր գիծն են համարվելու, սակայն, համոզվելով, որ վերջիններիս հետ բանակցային սեղանի շուրջ նստելու իր դիրքորոշումը կարող է հանգեցնել անկախ Քուրդիստանի կազմավորմանը՝ Էրդողանը որոշեց արմատապես փոխել կառավարման ընթացքը: Այն է՝ հայտարարելով խաղաղ բանակցությունների՝  փակուղում հայտնվելու և երկրում «քրդական հարցի» չեղարկման վերաբերյալ՝ հարձակումներ իրականացրեց Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ, ինչն էլ, իր հերթին, մինչ օրս ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառ դարձավ:

Ավելին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության համաձայն՝ Անկարան այլևս չի բանակցելու Քրդական բանվորական կուսակցության հետ (PKK), ընդհակառակը` «ոչնչացնելու» է բոլոր քուրդ զինյալներին` անվտանգության միջոցառումներ ձեռնարկելու միջոցով:

«Մենք գիտենք, որ ահաբեկչական անջատողական կազմակերպության միակ նպատակն իր առաջնորդի առաջադրանքն իրականացնելն ու պայմանագիրն ավարտին հասցնելն է», - ասել է Էրդողանը հունվարի 20-ին:

Բացի այդ, կառավարությունը, պետական գործակալությունները և ռազմական ուժերը պաշտոնական հայտարարություններում այլևս երբեք ուղղակիորեն չեն տալու ՔԲԿ-ի անվանումը, այլ նկարագրելու են` որպես «անջատողական ահաբեկչական կազմակերպություն», իսկ նրա անդամներին՝ որպես «ահաբեկիչների»:  

Հատկանշականն այն է, որ ՔԲԿ-ի մասին խոսելով թուրքական իշխանություններն այդ անվանման տակ նկատի ունեն Թուրքիայում ապրող քրդական ողջ համայնքին, քանի որ, «ահաբեկիչների դեմ պայքարելով», իշխանությունները նաև մեծ կոտորածներ են իրականցնում երկրի հարավ-արևելյան շրջաններում բնակվող քուրդ ժողովրդի նկատմամբ: Այս մասին է վկայում նաև  Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, որի զեկույցի համաձայն` Թուրքիայի կառավարության գործողությունները երկրի քրդաբնակ շրջաններում անմիջական «սպառնալիք են հանդիսանում  հազարավոր մարդկանց կյանքին և կարող են դիտարկվել որպես կոլեկտիվ պատիժ»:

Հարկ է նշել այն հանգամանքը, որ Թուրքիայում քրդերի դեմ տեղի ունեցող տարբեր իրադարձությունները վերջին շրջանում համեմատաբար ավելի շատ են սկսել մտահոգել միջազգային հանրությանը, սակայն դեռևս համապատասխան արձագանքի մասին խոսելը վաղ է:

Վերջում հարկ է նշել, որ թուրքական իշխանությունների կողմից իրականացվող զանգվածային ջարդերը չեն ունեցել և չեն կարող ունենալ որևէ լուրջ հիմնավորում: Թուրքիայի նման երկրում, որտեղ գոյություն ունի միայն «թուրք» քաղաքացի հասկացությունը, ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումները եղել են և դեռ կշարունակեն իրենց կարևոր տեղը զբաղեցնել իշխանությունների վարած քաղաքականության մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: