ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում ստեղծվել է բավականին ծանր հումանիտար վիճակ

Թուրքիայի հարավարևելյան երեք քաղաքների ավելի քան 81 հազար աշակերտ չեն կարող ստանալ կիսամյակային առաջադիմության թերթիկներ, քանի որ այդտեղ 2015 թվականի դեկտեմբերի 14-ից դադարեցվել են դասերը, տեղեկացնում է Hurriyet Daily News-ը: Դպրոցները չեն աշխատում մասնավորապես Շիրնաք նահանգի Սիլոպի և Ջիզրեի շրջաններում և Դիարբեքիրի Սուր շրջանում՝ կապված թուրք զինվորականների կողմից քուրդ գրոհայինների դեմ իրականացվող ռազմական գործողությունների պատժառով հայտարարված պարետային ժամի  հետ:

Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի կրթության նախարարությունն այս շրջանի ուսուցիչների տեքստային հաղորդագրություն էր ուղարկել՝ խորհուրդ տալով լքել քաղաքը երկարաժամկետ պարետային ժամից առաջ: Նշենք, որ ռազմական գործողությունների պատճառով հարավարևելյան նահանգները լքել են ոչ միայն ուսուցիչներ, այլ նաև բուժաշխատողներ, ինչը բավականին լուրջ խնդիրներ է ստեղծում այդ շրջանների հումանիտար վիճակի համար:

Մինչ այս երկարաժամկետ պարետային ժամն՝ այս քաղաքներում արդեն մի քանի անգամ ռազմական գործողությունների պատճառով պարետային ժամ էր հայտարարվել:

Նախօրեին Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել, որում նշում է, որ Թուրքիայի կառավարության հարձակումները քրդաբնակ քաղաքների վրա ուղղակի սպառնալիք են ներկայացնում մոտ 200.000 մարդու համար, քանի որ շուրջօրյա պարետային ժամի պայմաններում շատերն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ չեն կարողանում դուրս գալ տնից, նրանց համար անհասանելի են դարձել սնունդը, ջուրն ու անհետաձգելի բուժօգնությունը: Նշենք, որ քրդերի հետ զինված բախումների վերսկսվելուց հետո կես տարվա ընթացքում Միջազգային ճգնաժամային խմբի տվյալներով զոհվել է մոտ 700 մարդ՝ այդ թվում առնվազն 150 խաղաղ բնակիչ:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի հարավարևելյան նահանգներում գնալով ավելի շատ քրդաբնակ շրջաններ են վերածվում թեժ կետերի, և եթե մոտ ժամանակներում իշխանություների և քրդերի միջև չվերսկսվեն խաղաղ բանակցություններն ամբողջ երկիրը կարող է ռազմական գործողությունների թատերաբեմ դառնալ:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: