ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն կտրամադրի՞ Թուրքիային խոստացված 3 մլրդ-ը

Եվրամիությունը ուշադրությամբ հետևում է, թե արդյոք միգրացիոն ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Թուրքիայի ձեռնարկած գործողությունների արդյունքում միգրանտների հոսքը ԵՄ նվազում է, թե՝ ոչ: Այս մասին հայտարարել է եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

«Հարկ է նշել, որ միգրանտների կազմը փոխվել է: Սիրիացիներն այժմ կազմում են միգրանտների ընդհանուր հոսքի 40 տոկոսը», -հայտարարել է Հանն Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել է, որ միգրանտների հոսքը դեպի Եվրոպա կասեցնելու համար Անկարան արդեն ուժեղացրել է երկրի ծովային սահմանների հսկողությունը, վիզային սահմանափակումներ է մտցրել, իսկ միգրանտների կյանքը երկրի տարածքում հեշտացնելու համար՝ նրանց աշխատանքի իրավունք տրամադրելու մասին որոշում է ընդունվել:

Հատկանշական է, որ չնայած ձեռնարկված քայլերին՝ Թուրքիան մինչ այժմ ԵՄ խոստացված 3 միլիարդ եվրո գումարից ոչ մի տրանշ չի ստացել, քանի որ Իտալիան արգելափակել է Եվրահանձնաժողովի որոշումը: ԵՄ շատ երկրներ և հատկապես սահմանային Իտալիան ու Հունաստանը պնդում են, որ Թուրքիան անհրաժեշտ քայլեր չի ձեռնակել միգրացիոն հոսքը կրճատելու համար: Չնայած որոշ երկրների նման դիրքորոշմանը, ինչպես նշել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը, Թուրքիային 3 մլրդ եվրո տրամադրելու մասին խոստումը մնում է ուժի մեջ: Ըստ նրա՝ այդ գումարի մի մասն արդեն ընդգրկված է ԵՄ 2016 թվականի բյուջեում:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին էլ հայտարարել է, որ Թուրքիայում միգրանտներին պահելու և ԵՄ նրանց հոսքը կասեցնելու համար Եվրամիությունը միջոցներ կտրամադրի «խելամիտ ժամկետներում»:

Մոգերինին ընդգծել է, որ խոսքը ոչ թե այն գումարների մասին է, որոնք պետք է տրվեն թուրքական ղեկավարության, այլ՝ միգրանտների համար ծրագրերի իրականացման համար նախատեսվածների գումարների մասին է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ժամանակ կողմերը համաձայնեցրել են միգրացիոն ճգնաժամի հաղթահարման պլան, ըստ որի՝  Անկարան կստանա 3 մլրդ եվրո ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա կագնեցնելու համար՝ ԵՄ-ի հետ անցագրային ռեժիմի ազատականացման և անդամակցության բանակցությունների վերսկսման դիմաց: Նշվում է, որ Թուրքիայում այժմ գտնվում է 2.5 մլն սիրիացի և 300 հազար իրաքցի փախստական:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: