ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի և Թուրքիայի միջև զինված հակամարտության հեռանկարն իրականությու՞ն

shoebat.com

2010 թվականին Թուրքիան Ռուսաստանի Դաշնությանը պաշտոնապես դուրս հանեց այն երկրների ցանկից, որոնք պոտենցիալ սպառնալիք էին ներկայացնում վերջինիս համար: Սակայն, 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական ուժերի կողմից ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռը խոցելուց հետո, Ռուսաստանը թուրքական իշխանությունների և նրանց որդեգրած քաղաքականության համար դարձել է իրական սպառնալիք:

Թեև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի վերջերս արած հայտարարություններն այն մասին, որ Անկարան իբրև թե ցանկանում է կարգավորել ռուսական «Սու-24» ինքնաթիռի միջադեպից հետո Ռուսաստանի հետ վատթարացած հարաբերությունները  և բաց պահել դիվանագիտական խողովակները, ինչպես նաև հանդիպում կազմակերպել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ցանկացած ժամանակ, առաջին հայացքից թվում են, թե բանալի են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների վերականգման համար (եթե նաև հաշվի ենք առնում Մոսկվայի կողմից նախկինում արված հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման համար բավարար է վերջինիս կողմից հնչեցրած  ներողությունն ու փոխհատուցումը խոցված ինքնաթիռի համար), այնուամենայնիվ, ինչպես երևում է, Ռուսաստանը ոչ միայն չի պատրաստվում  զիջողումների գնալ, այլ ընդհակառակը՝ «Համառուսաստանյան ժողովրդական ճակատի» միջշրջանային համաժողովի շրջանակներում ՌԴ նախագահի արած հայտարարության համաձայն՝ Ռուսաստանն ի հավելումն այլ պատժամիջոցների՝ նաև շինարարության ոլորտում է ընդլայնելու  Թուրքիայի նկատմամբ կիրառվող սահմանափակումները: Նոր պատժամիջոցների համաձայն՝ թուրքական շինարարական ընկերությունների հետ Ռուսաստանում այլևս պայմանագրեր չեն կնքվելու:

Սակայն, պատժամիջոցներ կիրառելուց բացի, ամենամեծ հարվածը ՌԴ-ի կողմից կանխատեսվում է, որ կլինի թուրքական իշխանությունների համար սպառնալիք հանդիսացող քրդերի միջոցով: Ամերիկյան,  Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետների կարծիքով Ռուսաստանը մտադիր է օգնել ոչ միայն Սիրիայի, այլ նաև նրանց միջոցով Թուրքիայում ապրող քրդերին, ովքեր քաղաքացիական պատերազմ են մղում թուրքական կառավարության դեմ:  Համաձայն նրանց կանխատեսումների՝ Մոսկվան շարունակելու է զենք մատակարարել քրդական ուժերին՝ օժանդակելու նրանց գրավել Թուրքիային սահմանամերձ Ջարաբլուս քաղաքը: Իսկ հեռանկարն այն է, որ ստեղծվի քրդական ինքնավար անկլավ, որը կարող է ոչ միայն առաջ քաշել Անկարայի զայրույթն, այլև ստեղծել լարվածության անմիջական աղբյուր Թուրքիայի արևելյան շրջաններում, ինչն էլ, իր հերթին, կարող է վերաճել բացահայտ քաղաքացիական պատերազմի:

Այդ իսկ պատճառով թուրքական իշխանություններն արդեն իսկ սկսել են զինված ուժերի կուտակումը սիրիական սահմանին և լրիվ մարտական պատրաստվածության բերել վերջիններիս: Իսկ որոշ աղբյուրներ էլ պնդում են հարևան երկիր թուրքական ուժերի հնարավոր ներխուժման մասին:

Քրդերին օժանդակելն, ինչպես հայտնում են փորձագետները,  կարող է էլ ավելի բարդացնել Ռուսաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ:

Այնուամենայնիվ, նրանք նաև նշում են, որ ներկայումս ռուս-թուրքական հարաբերությունները կախված են ԱՄՆ-ի գեներալ-լեյտենանտ Շառլ Բրաունի՝ Անկարա նախատեսվող այցից,  որի ժամանակ թուրքական իշխանությունների հետ պետք է քննարկվի Թուրքիայի և Միացյալ Նահանգների համատեղ գործողությունները Սիրիայում:  Բանակցությունների արդյունքներն էլ, ըստ Stratfor-ի, կորոշեն Ռուսաստանի և Թուրքիայի միջև զինված հակամարտության հավանականության հեռանկարը:  

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: