ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շվեդիան կվտարի մինչ 100 հազար փախստականի

Շվեդիայի իշխանությունները պահանջել են ոստիկանությունից և երկրի միգրացիոն գործակալությունից ետ ուղարկել շուրջ 80.000 փախստականների, ովքեր այստեղ էին ժամանել դեռևս 2015 թ.- ին:

Շվեդիայի ներքին գործերի նախարար Անդերս Յգեմանը հայտնել է, որ տեղահանումն իրականացվելու է հատուկ չարտերային ինքնաթիռներով՝ հաշվի առնելով մարդկանց հսկայական թվաքանակը:

Ավելի քան 160,000 մարդ անցյալ տարի ապաստան է ստացել Շվեդիայում: Եվ դեռ ընթացքի մեջ բազմահազար դիմումներ կան նույն ապաստանի խնդրով:

Շվեդիան, որի բնակչությունը կազմում է 9,8 միլիոն մարդ, մեկն է Եվրոպական միության այն անդամ - երկրներից, որն համեմատած իր բնակչության հետ՝ ամենամեծ թվով փախստականներին է վերցրել:

Միևնույն ժամանակ, նշենք, որ այժմ էլ փախստականները սկսել են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով, դատարանն էլ իր հերթին խոստացել է ընդունել բոլոր հայցերն ու հավուր պատշաճի քննել փախստականների գործերը:

«Ներկայումս միգրացիոն ճգնաժամը դեռևս այդքան մեծ ազդեցություն չի թողել դատարանի վրա քանակական առումով, սակայն մենք պետք է մշակենք հստակ գործողությունների ծրագիր, որպեսզի առաջիկայում կարողանանք ինտենսիվ կերպով զբաղվել նմանատիպ հայցերի հնարավոր ներհոսքով», - հայտարարել է ՄԻԵԴ-ի նախագահ Գուիդո Ռայմոնդը:

Ուստի զարմանալի չի լինի, եթե շատ շուտով փախստականները սկսեն ՄԻԵԴ-ի միջոցով իրենց շահերը պաշտպանելու արդյունքում գումարներ շահել տարբեր ԵՄ անդամ-երկրներից՝ այդպիսով «վրեժխնդիր լինելով» նրանցից իրենց չընդունելու և ապաստանով չապահովելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: