ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոբելյան մրցանակակիրը դժգոհ է Էրդողանի «խստությունից»

AA Photo

Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը հանդես է եկել Թուրքիայում գիտնականների ձերբակալությունների դեմ: Խոսքը գնում է այն գիտնականների մասին, ովքեր կոչ էին արել թուրքական իշխանություններին դադարեցնել «հատուկ գործողությունները» Թուրքիայի հարավ-արևելքում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրանց դավաճան անվանեց, ինչից հետո սկսվեցին նրանց ձերբակալությունները:

Օրհան Փամուկն ասել է, որ գիտնականների նկատմամբ հետաքննություններն ու նրանց ձերբակալությունը հարիր չէ Թուրքիային: «Նրանց ձեռնաշղթաներ հագցնելը և դավաճան անվանելը չի սազում Թուրքիային», - Hurriyet Daily News-ը մեջբերում է Փամուկի խոսքերը: Փամուկի կարծիքով գիտնականների խնդրագիրը «սխալ» էր, բայց դրա գլխավոր փիլիսոփայությունը «խաղաղությունն էր»: «Ես դեմ եմ այս խստությանը, որը գալիս է պետության վերևից», - ասել է Նոբելյան մրցանակակիրը:

Երկրում խորացող թուրք-քրդական առճակատումը հաղթահարելու համար քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը Թուրքիայի նախագահին և վարչապետին հրավիրել է բաց բանավեճի՝ ընդգծելով, որ ուղղակի բանակցություններն անհրաժեշտ են: Ելույթ ունենալով Թուրքիայի խորհրարանում՝ նա մեղադրել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը երկերեսանիության մեջ, հայտնում է քրդական Rudaw գործակալությունը:

«Կուսակցությունը պնդում է, որ քրդերը մեր եղբայրներն են, բայց իրականում նրանք անգամ մեկ քրդերեն բառ չեն հանդուրժում խորհրդարանում», - ասել է Դեմիրթաշը՝ Էրդողանին և Դավութօլուին հրավիրելով բաց բանավեճի՝ պարզելու համար, թե իրականում ով է ճիշտ խոսում: Դեմիրթաշը նաև հայտարարել է, որ խորհրդարանը Թուրքիայի ամենաանարդյունավետ մարմինն է: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: