ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի վարած քաղաքականությունը բախվում է քրդական գործոնին

sputniknews.com

Ինչպես Սիրիայի, այնպես էլ Թուրքիայի  քրդերի դեմ մղվող պայքարը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի համար, կարելի է ասել, իրական մղձավանջի է վերածվել: Վախենալով այն հանգամանքից, որ վերջիններս կարող են միավորվելով  ընդհանուր միասնական ուժ կազմել, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ  ՔԲԿ-ի դեմ մղվող պայքարը քուրդ համայնքի կողմից սկսվել է  ընկալվել ոչ թե որպես հակաահաբեկչական գործողություն, այլ, ընդհակառակը, որպես էթնիկ զտում՝ թուրքական իշխանություններն ավելի մեծ ուժգնությամբ են սկսել պայքարը ողջ քրդական հասարակության դեմ:     

Սիրիայի սահմանից 120 կմ հեռավորության վրա գտնվող թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք հանդիսացող Դիաբեքիրի Սուր շրջանը, որը մինչ վերջերս հանդիսանում էր զբոսաշրջային կարևորագույն վայրերից մեկն, այժմ վերածվել է պատերազմի մարտադաշտի:

Թուրքական իշխանություններն երկրի հարավ-արևելյան այս հատվածում ավելի ինտենսիվորեն են սկսել  քրդերի դեմ արյունալի գործողությունների իրականացնումը։ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի արած հայտարարության համաձայն՝ այդ գործողությունները շարունակվելու են, քանի դեռ ՔԲԿ-ից եկող սպառնալիքն ամբողջությամբ  չի չեզոքացվել: Իսկ ՔԲԿ-ից եկող սպառնալիք ասելով՝ թուրքական իշխանությունները նկատի ունեն նաև խաղաղ բնակիչներին: Այս մասին են վկայում Մարդու իրավունքների Թուրքիայի հիմնադրամի հայտնած տվյալները, որոնց համաձայն քրդական շրջաններում 2015 թվականին թուրք իշխանությունների կողմից սկսած կոտորածների արդյունքում զոհվել է մոտավորապես 162 խաղաղ բնակիչ: Հարկ է նաև նշել, որ 40 օր շարունակ  տեղական բնակիչները  պահանջում են ոստիկաններից  հնարավորություն տալ վերցնելու բախումների ժամանակ զոհված իրենց  երեխաների մարմինները: Այն ժամանակ, երբ նրանք հայտնում են, որ դեռահասները պատահաբար են զոհվել բախումների արդյունքում, իշխանությունները սովորության համաձայն պնդում են, որ բոլոր մահացածներն էլ եղել են  գրոհայիններ և ահաբեկիչներ: Սակայն, հատկանշականը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությունն է, որի համաձայն Քուրդիսատանի բանվորական կուսակցության  գրոհայիններն օգտագործում են խաղաղ բնակիչներին որպես «կենդանի պատնեշ», այնինչ թուրքական իշխանություններն անձամբ են օգտագործում ՔԲԿ-ի դեմ պայքարը՝ ողջ քրդական համայնքի հետ հաշվեհարդար տեսնելու և անկախ Քուրդիստան ստեղծելու հեռանկարից զրկելու նպատակով:

Այսպիսի երկակի քաղաքականություն վարելով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անգամ արևմտյան երկրներին է քննադատում երկակի չափանիշների քաղաքականություն վարելու հարցում, մասնավորապես՝ արևմտյան այն երկրներին,  որոնք զինում են Քուրդիստանի բանվորական կուսակցությանը (PPK) և սիրիական քրդամետ «Դեմոկրատական միություն» կուսակցությանը: «Մենք դառնում ենք վկաներն այն բանի, որ զենքը, որից օգտվում են ահաբեկիչներն, արտադրվում է Արևմուտքում: Նրանց ձեռքերում է հայտնվում ամենատարբեր արևմտյան պետություններ արտադրած զենք: Այսինքն` ահաբեկիչները զինված են նրանց արտադրած զենքերով, ովքեր հայտարարում են ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի մասին»,- հայտարարել է Էրդողանը:

Այս ֆոնին, մի կողմից հաշվի առնելով քրդերին զինելու հանգամանքը, մյուս կողմից տեսնելով, թե ինչպես են ամերիկացիները համագործակցում սիրիական քրդերի հետ, իսկ ռուսները իրենց պետությունում ներկայացուցչական գրասենյակ բացում սիրիական Քուրդիստանի համար, ինչպես նաև գիտակցելով, որ նույնը կարող է կրկնվել թուրքական Քուրդիստանի պարագայում՝ Էրդողանը, նյարդային շփոթության մեջ ընկնելով, Թուրքիայի քրդերին կոտորելուց բացի Վաշինգտոնին է կանգնացրել երկընտրանքի առջև՝ կոչ անելով դաշնակից ընտրել կամ Թուրքիային, կամ էլ Սիրիայի քրդամետ Ժողովրդական միություն կուսակցությանը:

Կարելի է ասել, որ Թուրքիան, դիմելով  սովորություն դարձած սպառնալիքների քաղաքականությանն, այս քայլով միայն մեկ նպատակ է հետապնդում, այն է՝ որոշակի չափով ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա և հասնել իր դերակատարման բարձրացմանը Մերձավոր Արևելքում:  Հարկ է նշել նաև, որ կորցնելով Ռուսաստանի նման դաշնակցին, Անկարան չի համարձակվի վատթարացնել  հարաբերությունները նաև ԱՄՆ-ի հետ: Ակնհայտ է նաև այն, որ ԱՄՆ-ն այս պահին որևէ ընտրություն չի կատարի. Թուրքիան հանդիսանում է ԱՄՆ տարածաշրջանային հիմնական ռազմավարական դաշնակիցը, իսկ քրդերն՝ ԻՊ դեմ պայքարող ամենաարդյունավետ ցամաքային ուժն են:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: