ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը Վաշինգտոնին չի կարող ընտրության առջև կանգնեցնել

AFP/Adem Altan

Մերձավոր Արևելքում քրդական ուժերի աճող դերակատարումն առկա քաղաքական ճգնաժամի խորացման պատճառ է դառնում: Հաջողությամբ կանխելով Ժնևի բանակցություններում Սիրիայի քրդերի մասնակցությունն՝ Անկարան, կարծես, «վերջնագիր» է ներկայացնում Վաշինգտոնին:

«Ընտրեք՝ ո՞վ է ձեր գործընկերը, Թո՞ւրքիան, թե՞ Քոբանիի ահաբեկիչները», - հենց այսպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել ԻՊ-ի դեմ հակաահաբեկչական կոալիցիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մակգուրկի այցը քրդերի վերահսկողության տակ գտնվող Քոբանի:

Էրդողանը Միացյալ Նահանգներից և Եվրոպական Միությունից պահանջում է Սիրիայի քրդական Դեմոկրատական միություն կուսակցությունը (Kurdish Democratic Union Party, PYD) և նրա ռազմական թևը՝ Ազգային պաշտպանության ջոկատները (People’s Defense Units, YPG), ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (Kurdistan Workers’ Party, PKK) պատկանելու համար, գրում է Today’s Zaman-ը: 

«Դուք ընդունում եք, որ PKK-ն ահաբեկչական կազմակերպություն է: Ապա ինչո՞ւ չեք ահաբեկչական ցուցակներում ներառում նաև PYD-ն և YPG-ն», - ասել է Թուրքիայի նախագահը: Նշենք, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը PKK-ն ճանաչել են որպես ահաբեկչական կազմակերպություն, իսկ Սիրիայի քրդական ուժերին ֆինանսական և ռազմական աջակցություն են ցուցաբերում՝ նրանց համարելով ԻՊ-ի դեմ գործող արդյունավետ ցամաքային ուժը:

«Մենք այս հարցը կբարձրացնենք միջազգային կազմակերպություններում: Ինչպե՞ս կարող ենք ձեզ վստահել: Ե՞ս եմ ձեր գործընկերը, թե՞ Քոբանիի ահաբեկիչները», - Էրդողանի խոսքերը մեջբերում է Hurriyet Daily News-ը: Անկարան պնդում է, որ Արևմուտքի կողմից Սիրիայի քրդերին մատակարարվող զինամթերքը հայտնվում է PKK-ի ձեռքում: Ինչպես նշում է Associated Press-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը վերահաստատել է, որ «ԱՄՆ-ի համար PKK-ն ահաբեկչական կազմակերպություն  է»՝ կոչ անելով PKK-ին դադարեցնել բռնությունները:

Իհարկե, սա առաջին դեպքը չէ, որ Թուրքիան մեղադրում է Միացյալ Նահանգներին քրդերին աջակցելու մեջ: Պաշտոնական Անկարան հնարավոր ամեն ջանք գործադրում է քրդական անկախ միավորների ձևավորումը կանխելու համար:

Էրդողանի հայտարարության վերջնագրային բնույթն, ըստ էության, կապված է Մյունխենում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և այլ երկրների մասնակցությամբ հինգշաբթի սպասվող բանակցությունների հետ: Ժնևյան բանակցությունների տապալումից հետո ակնկալվում է, որ հենց այս հանդիպման արդյունքում պետք է որոշվի սիրիական հակամարտության կարգավորման գործընթացի ճակատագիրը: Ժնևում երկխոսության տապալման պատճառներից մեկն էլ հենց նույն քրդական ուժերի բացակայությունն էր, որոնք ևս հակամարտության կողմ են: Եվ կարգավորման գործընթացում ներգրավված ուժերը, հատկապես՝ Ռուսաստանը, բնականաբար, պնդելու են նրանց մասնակցության անհրաժեշտության վրա:

Հետևաբար, Էրդողանի վերջնագրային հայտարարությունները նպատակ ունեն պարտադրել Միացյալ Նահանգներին հերթական անգամ կարգավորման գործընթացից բացառել Սիրիայի քրդերին: Սակայն, Անկարան պետք է գիտակցի, որ Վաշինգտոնին չի կարող ընտրության առջև կանգնեցնել: Ճգնաժամի այս փուլում ԱՄՆ-ը դժվար թե հրաժարվի իր ամենաարդյունավետ լծակներից մեկից՝ Սիրիայի քրդերից: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: