ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը քրդերի միջոցով հրահրում է Թուրքիային

http://news-front.info/

Սիրիայի քրդերը հայտարարել են Մոսկվայում ներկայացուցչություն բացելու մասին: Բացման արարողությունը նախատեսված է փետրվարի 10-ին: Ինչպես հայտնում է Коммерсантъ-ը, միջոցառմանը հրավիրված են ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչներ և քաղաքական կուսակցությունների ղեկավարներ:  

Քրդական ներկայացուցչությունը դիվանագիտական առաքելության կարգավիճակ չի ունենալու, պարզաբանել են ՌԳ ԱԳՆ-ում: Այն գրանցվելու է որպես հասարակական կազմակերպություն: «Սիրիական Քրդստանը չի կարող Ռուսաստանի տարածքում դեսպանատուն բացել, քանի որ այն Սիրիայի կազմում գտնվող ինքնավարություն է, այլ ոչ թե առանձին պետություն», - Коммерсантъ-ին ասել է քրդական աղբյուրը: «Սակայն այլ երկրի տարածքում իր շահերի առաջմղմամբ զբաղվող ներկայացուցչությունը փաստացի դեսպանատան գործառույթներ է իրականացնելու»:

Ռուսաստանն Իրաքյան Քրդստանից հետո երկրորդն է, որտեղ Սիրիայի քրդերն իրենց ներկայացուցչությունն են հիմնում: Ընդ որում, Էրբիլում նրանց ներկայացուցչությունը բացվել է 2015 թվականին: Սիրիական Քրդստանի ներկայացուցիչը AFP գործակալությանն ասել է, որ առաջիկայում ներկայացուցչություններ են բացվելու նաև Վաշինգտոնում, Լոնդոնում, Բեռլինում և մի շարք արաբական երկրներում:

Ռուս-թուրքական լարվածության ֆոնին Ռուսաստանի և քրդերի միջև ցանկացած շփում կամ համագործակցություն ի հայտ է բերում պաշտոնական Անկարայի զայրույթը: Ռուսական կողմը չի խուսափում այդ խաղաքարտի գործարկումից: Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո Ռուսաստանն էականորեն ակտիվացրել է կապերն ինչպես Սիրիայի, այնպես էլ Թուրքիայի և Իրաքի քրդերի հետ: Մասնավորապես, նոյեմբերին Մոսկվայում ընդունեցին Սիրիայի քրդական Դեմոկրատական միություն կուսակցության պատվիրակությանը, իսկ ավելի ուշ Ռուսաստանում ջերմ ընդունելության արժանացավ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը: Ակնհայտ է, որ Մոսկվայում Սիրիայի քրդերի ներկայացուցչության բացումն այս շղթայի հերթական օղակն է:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: