ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանին ուղղված դրական ազդակներ Եվրոպայից

Վերջին շաբաթվա ընթացքում բավական մեծ թիվ կազմեցին եվրոպական պաշտոնյաների այցերը Հայաստան: Երևան այցելեց Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը, Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչը, Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին, իսկ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի՝ կայանալիք այցի մասին:

Բոլոր հանդիպումների ընթացքում օրակարգային էին ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումն ու խորացումը, ինչպես նաև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները: Թե՛ Հայաստանի, թե՛ եվրոպական կողմի ներկայացուցիչները վերահաստատեցին սերտորեն համագործակցելու և առկա հարաբերությունները խորացնելու ցանկությունն ու մտադրությունը: Երկխոսության մեջ բավական կարևոր տեղ հատկացվեց նաև տնտեսական բաղադրիչին: Օրինակ՝ Շվեդիայի հետ կնքվեց գույքի և եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր, ՀՀ-ում ԵՄ դեսպանը հայտարարեց, որ երկու կողմն էլ կարող են լավ հիմք դնել հետագայում եվրոպական բիզնեսը Հայաստան բերելու համար և այլն:

Դրական ազդակների թվին կարելի է դասել նաև մի շարք հայտարարություններում, այդ թվում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համատեղ հայտարարության մեջ ընդգրկված այն թեզը, որ ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը հիմք է ծառայելու նոր իրավապայմանագրային հիմք ապահովող համաձայնագրի համար, և վերջինս ներառելու է քաղաքական, տնտեսական ու ոլորտային համագործակցություն:

Սա նշանակում է, որ չնայած ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված հոռետեսական տրամադրություններին՝ ԵՄ-ն շարունակում է դրական ազդակներ ուղղել Հայաստանին, այդ թվում տնտեսական համագործակցության առումով:

Կա, սակայն, մի կարևոր «բայց»: Հայաստանն այս գործընթացում պետք է էլ ավելի մեծացնի ջանքերը՝ ոչ միայն հայտարարելով իր պատրաստակամության և մտադրությունների մասին, այլև ցույց տալով դրանք գործնական օրինակներով: Այս ֆոնին կարող է բավական բացասական ընկալվել Transperancsy international-ի զեկույցում թեկուզ մեկ դիրքով ցուցիչների վատթարացումը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տրված գնահատականները հանրաքվեի վերաբերյալ և այլն: Եթե բնականոն գործընթացի պարագայում այս ցուցիչները կարող էին սովորական թվալ, ներկայիս իրավիճակում Հայաստանից ակնկալիքները զգալիորեն ավելի բարձր են: Եվ դրանց բավարարելու համար շատ հարցերում պետք է ցուցաբերել նախաձեռնողականություն և մեծ քաղաքական կամք:

Եվրոպայից եկող այս դրական ազդակները նպաստավոր միջավայր են ստեղծում ՀՀ-ԵՄ ընթացող բանակցությունների համար և հնարավորություն են տալիս նոր համաձայնագրում հասնելու Հայաստանի համար առավել ցանկալի և նպաստավոր համագործակցության ֆորմատի ու պայմանների ամրագրման:

Այս համատեքստում շատ կարևոր դեր ունի նաև ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը, որը խթանում է մեր հեղինակության բարձրացմանն ու աջակիցների թվի աճին: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: