ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 464,42 դրամ ԱՐԾԱԹ - 257,92 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 624,56 դրամ

Հայաստանը չի կորցնում Իրան-ԵԱՏՄ կամրջի դերակատարության հնարավորությունը

Օրերս Իրանը դեպի ԵԱՏՄ գյուղատնտեսական ապրանքի, մասնավորապես՝ լոլիկի առաջին խմբաքանակն է արտահանել: 20 տոննա լոլիկ Իրանի հյուսիսային Բիշուր քաղաքից Ադրբեջանի տարածքով ուղևորվել է Ռուսաստան՝ Դաղստանի մաքսակետ: Լուրը բնականաբար չէր կարող հակասական տրամադրություններ չառաջացնել հայկական հանրության մոտ՝ հաշվի առնելով ԵԱՏՄ –Իրան կապող օղակ դառնալու մեր ակնկալիքները:

Շտապենք նշել, որ դեպի ԵԱՏՄ գյուղատնտեսական ապրանքների առաջին խմբաքանակի տեղափոխումն Ադրբեջանի տարածքով դեռևս չի նշանակում վերջնական ուղղության հաստատում երկու պատճառով: Նախ տրամաբանական է, որ Իրանը պետք է փորձի հնարավոր բոլոր ուղղությունները՝ գործնական հաշվարկների համար, մյուս կողմից, չի բացառվում, որ դեռ նոր տնտեսական շրջափակումից դուրս եկած երկիրը պիտի որ կողմնակից լինի փորձարկելու արտաքին աշխարհի հետ հարաբերվելու տարբեր հնարավորությունները՝ չսահմանափակելով իր առևտրային հնարավորությունները:

Մյուս կողմից պետք չէ մոռանալ այն հանգամանքը, որ Հայաստանը, նախ և առաջ, որպես առանձին տնտեսություն, ունի իր շահերը, ուստի բոլորովին տրամաբանական չէր լինի Իրանից ՀՀ տարածքով թույլ տալ իրանական լոլիկի արտահանումը դեպի ՌԴ այն դեպքում, երբ Հայաստանն ինքը լոլիկ է արտահանում Ռուսաստան:

Սրանք հանգամանքներ են, որոնց անտեսումը կարող է շփոթ առաջացնել: Մինչդեռ Իրան –ՀՀ-ԵԱՏՄ օղակի մասին խոսելիս, առաջին հերթին բնականաբար պետք է նկատի ունենալ այն ապրանքատեսակների տրանզիտը ՀՀ տարածքով, որոնք ուղղակի հարված չեն հասցնի հայկական արտադրողին:

Այս իմաստով իրանական արտահանվող ապրանքատեսակները դիվերսիֆիկացված են.  թեյ, պիստակ, հինա և այլ ապրանքատեսակներ, որոնց արտահանմամբ Հայաստանը չի զբաղվի:

Մյուս կողմից, պետք չէ մոռանալ, որ կան մի շարք ծրագրեր, որոնք պետք է առավել արդյունավետ դարձնեն ՀՀ տարածքով իրանական ապրանքների արտահանումը դեպի ՌԴ: Այդ ծրագրերից է Իրան-Հայաստան երկաթգծի շահագործումը, ընթացքի մեջ է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու աշխատանքները: Իսկ մինչ այդ Իրանի համար դեռևս ամենակարճ, ուստի ամենաէժան ուղին դեռևս մնում է Ադրբեջանը: Սա մի կողմից լուրջ մարտահրավեր է հայկական կողմի համար՝ պահանջող առավել մեծ ակտիվություն ու ճկունություն, մյուս կողմից պետք է հաշվի առնել, ոչ չնայած քիչ ծախսատարությանը, Ադրբեջանը շարունակում է Իրանի համար լինել անկանխատեսելի գործընկեր: 

Եթե փորձենք իմի բերել վերոնշայլ փաստարկները, հայկական պատկան մարմինների կողմից պետք է ակնկալել կամք ու նախաձեռնողականություն բնազմիցս նշված կապող օղակ հանդես գալու ուղղությամբ, ինչը փաստացի կա, և վերոնշյալ ծրագրերի արագացված ավարտ, ինչով մեծապես կպայմանավորվի Հայաստանի ներգրավվածությունն առևտրային այդ միջանցքին:

Իսկ մինչ այդ, 20 տոննա լոլիկի՝ Ադրբեջանի տարածքով արտահանման հետ կապված բացասական գնահատականներն ավելորդ շտապողականություն են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 4 կմ/ժ
1 C°
 
  12° 
15.11.2019
  10° 
16.11.2019
Հարցում

Կո՞ղմ եք ՀՀ վարչապետի առաջարկած բանաձևին, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար։