ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարավային Օսիայի՝ ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվեն պետք է անցկացվի հատուկ կարգով. Տիբիլով

3rm.info

Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ Հարավային Օսիան նախատեսված հանրաքվեն պետք է անցկացվի հատուկ կարգով: Ինչպես հայտնում է TASS-ն, այս մասին ժողովրդին ու խորհրդարանին ուղղված ուղերձում հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը:

«Այս տարի մենք մտադիր ենք շարունակել խորհրդատվությունները ռուսական կողմի հետ՝ հանրաքվեի անցկացման հարցի վերաբերյալ: Հասկանալով հարցի ողջ դժվարությունն ու նրբությունը ու չցանկանալով մեր ռազմավարական գործընկերոջ համար բարդություններ ստեղծել միջազգային հարթակում՝ կարծում եմ, որ հանրաքվեն պետք է անցկացվի հատուկ կարգով: Դիտարկվում է հնարավորությունը մեր Սահմանադրությունում ներառել առանձին նորմ, որը թույլ կտա Հարավային Օսիայի Հանրապետության նախագահին դիմել ՌԴ-ին՝ առաջարկելով Հարավային Օսիան ներառել Ռուսաստանի Դաշնության կազմում՝ որպես նոր սուբյեկտ»,- հայտարարել է Տիբիլովը:

Ըստ նրա՝ նման կերպ հանրապետությունը կստանա ամուր սահմանադրական հիմքեր՝ նախաձեռնելու նման գործընթաց:
«Ակնհայտ է, որ միայն այդ կերպ մենք ձեռք կբերենք երկարաժամկետ՝ տասնյակ ու հարյուրավոր տարիների երաշխիք մեր անվտանգության ու խաղաղ զարգացման համար»,- իր որոշումը մեկնաբանել է Տիբիլովը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: