ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չեխիայի նախագահը դեմ է ԵՄ կազմից երկրի դուրս գալուն

Reuters

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեմ է Եվրոպական միության փլուզմանը և դրա կազմից Չեխիայի դուրս գալուն, սակայն չի խոչընդոտի քաղաքացիներին իրենց կարծիքն արտահայտել` այդ հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու դեպքում: Այս մասին նա հայտարարել է ParlamentniListy.cz-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Ես դեմ եմ ԵՄ-ից դուրս գալուն, սակայն դեմ եմ նաև, որ քաղաքացիները հնարավորություն չունենան քվեարկելու այդ հարցի վերաբերյալ: Երկրի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան նշել է, որ կդիմադրի, որպեսզի այդ հարցի վերաբերյալ քվեարկություն չանցկացվի: Կարծում եմ՝ դա ժողովրդավարական չէ»,- ասել է Զեմանը:

Զեմանը հերքել է նաև վարչապետի հայտարարությունն այն մասին, որ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ կազմից, ապա Չեխիան որոշ ժամանակ անց կհայտնվի ռուսական ազդեցության ներքո: «Քանի որ մենք ՆԱՏՕ-ի անդամ պետություն ենք, ապա չենք կարող միաժամանակ լինել նաև ռուսական ազդեցության ոլորտում: Դա վարչապետը, հավանաբար, չի հասկացել»,- նշել է նախագահը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: