ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի խորհրդարանական ընտրությունները կամրապնդեն ռեֆորմիստների դիրքերը

© arabianoilandgas.com

Մինչ 2013 թվականի Իրանի Իսլամական Հանրապետությունում նախագահական ընտորությունները, պահպանողական և ռեֆորմիստական քաղաքական ուժերը Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներին երկրի ներքին և արտաքին քաղաքական խնդիրների շուրջ  չունեին միասնական դիրքորոշում: Ներքին հակասություններ կային նաև պահպանողականների միջև: Ավելին` պահպանողական ուժերի որոշ ներկայացուցիչներ  ջանք չէին խնայում երկրում պահպանողական քաղաքական ուժը պառակտելու համար:

Սակայն, 2013 թվականի նախագահական ընտրություններում Հասան Ռոուհանիի հաղթանակով երկրում նոր կառավարությունը որդեգրել էր կառավարման պահպանողական, սակայն չափավոր ուղղությունն, ինչը նպաստեց երկու ընդդիմադիր ճամբարների  միջև առկա հակասությունների մեղմացմանը: Հասան Ռոուհանիի կոնսոլիդացված քաղաքականությունը հանգեցրեց ԻԻՀ-ում քաղաքական և սոցիալական նոր չափորոշիչների վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականության  ձևավորմանը:  

Արևմտյան պատժամիջոցների վերացումից հետո Իսլամական Հանրապետությունում փետրվարի 26-ին  տեղի ունեցան առաջին համազգային քվեարկությունները՝ խորհրդարանականների և փորձագետների խորհրդի ընտրությունները:

Նախընտրական պայքարում խորհրդարանական ընտրություններին հաղթելու համար պայքարում էին հետևյալ հիմնական քաղաքական ուժերը՝ պահպանողականներ, ռեֆորմիստներ և չափավորներ:

Ռեֆորմիստների կողմնակիցները, որոնք աջակցություն էին ցուցաբերում Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին, ձևավորել էին «Հույսի ցուցակ» կոալիցիան: Այդ քայլով նրանք նպատակ ունեին նվազեցնել պահպանողականների թիվը երկու պետական մարմիններում՝ խորհրդարանում և փորձագետների խորհրդում:

Վերջինս երկրի  հոգևոր առաջնորդին ընտրող կրոնական մարմին է:  88 անդամից բաղկացած Փորձագետների խորհուրդը կձևավորվի  առաջադրված 161 թեկանծուներց 8 տարի ժամկետով: Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այն ձևավորվում է 290 անդամներից 4 տարի ժամկետով, որի համար պայքարում էր 6 հազար թեկնածու, որոնց թվում կար 600 կին:

Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ ռեֆորմիստները և չափավոր թեկնածուները  վճռական հաղթանակ են տարել Թեհրանում, իսկ պահպանողական ուժերը խորհրդարանում զրկվել են ձայների մեծամասնությունից, հաղորդում է BBC-ն: Ընտրությունների հայտարարված արդյունքների համաձայն՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի կողմից հանդես եկող ռեֆորմիստներն ու չափավոր ուժերն, ամենայն հավանականությամբ, ստացել են Թեհրանում իշխանական մարմինների բոլոր՝ 30 տեղերը: Փորձագետների խոսքով՝ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, Ռոուհանիի դիրքերն ամրապնդվել են, ինչը կարող է ռեֆորմիստներին թույլ տալ խորացնել Արևմուտքի հետ երկխոսությունը:

Սակայն, նորընտիր պահպանողական խմբակցությունների պատգամավորները դեմ են հանդես գալիս Արևմուտքի հետ սերտ հարաբերությունների ձևավորմանը՝ հետամուտ լինելով Ռուսաստանի հետ կառուցողական և հավասարակշիռ հարաբերությունների զարգացմանը:

Իրանի ողջ տարածքում քվեարկությանը մասնակցել Է ընտրողների ավելի քան 60 տոկոսը կամ 33 միլիոնից ավելի մարդ: Համաձայն Իսլամական Հանրապետության օրենսդրության՝ ընտրությունների վերջնական արդյունքները պետք Է հրապարակվեն ընտրությունների օրվանից հետո՝ երեք օրվա ընթացքում, հաղորդել Է ТАСС-ը:

Անկախ ընտրության արդյունքներից՝ կարող ենք արդեն իսկ փաստել Հասան Ռոուհանիի թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականությունը գրանցել է ակնհայտ հաջողություն՝ մեղմելով ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև առկա հակասությունները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: