ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բեն Լադենն ամերիկացիներին կոչ էր արել օգնել Օբամային

AP

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ուսամա բեն Լադենն ամերիկացիներին կոչ է արել օգնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ պայքարելու կլիմայի փոփոխության դեմ և փրկելու մարդկությանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության հրապարակած փաստաթղթերին:

«Ամերիկացի ժողովրդին» հասցեագրված նամակը գտնվել է Պակիստանի Աբոթաբադ քաղաքում բեն Լադենի ոչնչացման ժամանակ ԱՄՆ հատուկջոկատայինների կողմից առգրաված փաստաթղթերում: Ուղերձը ստորագրված չի եղել, սակայն անուղղակի նշանները ցույց են տալիս, որ «Ալ-Քաիդա»-ի առաջնորդը այն գրել է 2009-ին՝ Օբամայի պաշտոնավարման առաջին ժամկետի սկսվելուց հետո:

Իր նամակում 2008-ի ֆինանսական ճգնաժամի և Իրաքում ու Աֆղանստանում պատերազմի համար բեն Լադենը մեղադրել է ֆինանսական լոբբիստներին: Նա ամերիկացիներին կոչ է արել «հանուն ազատության մեծ հեղափոխություն» սկսել՝ Օբամային լոբբիի ազդեցությունից ազատագրելու համար: Ինչպես պնդել է թիվ մեկ ահաբեկիչը՝ նման քայլն ԱՄՆ նախագահին թույլ կտար «մարդկության գոյությանը սպառնացող վնասակար գազերի դեմ պայքարելու համար ռացիոնալ որոշումներ ընդունել»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    21°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: