ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Եվրատեսիլ 2016»-ը ՝ քաղաքական բախումների թատերաբեմ

www.eurovision-in-russian.ru

Ուկրաինան, «Եվրատեսիլ 2016» երգի  մրցույթում մեկամյա բացակայությունից հետո հանդես կգա միջազգային հանրությանն ուղղված «կոչով»: Անցյալ տարի Ուկրաինայի՝ Եվրատեսիլ երգի մրցույթին չմասնակցելը պայմանավորված էր Մայդանում տեղի ունեցած շրջադարձային իրադարձություններով, Ղրիմի անկախության հանրաքվեով և  երկրի արևելյան հատվածում պատերազմի առկայությամբ:

Այս տարի Ուկրաինան կմասնակցի «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթին: Երկիրը ներկայացնելու է  32-ամյա երգչուհի Սուսանա Ջամալադինովան (կեղծանունը՝ Ջամալա): Երգչուհին ծնվել է Ղրիմի թաթարի և հայուհու ընտանիքում: Եվրատեսիլում Ջամալան կներկայացնի «1944» ստեղծագործությունը, որը նվիրված է ՝ Ստալինի օրոք Երկրորդ համաշխարային պատերազմի ընթացքում Ղրիմի թաթարների զանգվածային տեղահանություններին:

Ողջ թաթարական ժողովուրդը՝ շուրջ 200 հազար մարդ Ստալինի հրամանով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների հետ համագործակցության պատրվակով  բռնաճնշումների զոհ դառնալով տեղահանվել էր Ղրիմից: Արագությամբ և ծավալներով   սովետական վարչակարգի պատմության մեջ դա աննախադեպ տեղահանություն էր, քանի որ ներառեց տեղի ողջ ժողովուրդին (Ղրիմի թաթարներ, հայկական բնակչություն, գերմանացիներ, հույներ):  Այդ գործողությունը, որն իրականացվել էր  ՆԳԺԿ (ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ)-ի 32000  գործակալների կողմից, տևել էր 2 օր՝ 1944 թվականի մայիսի 18-ից մինչև 20-ը:  

«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում Ջամալայի ներկայացրած ստեղծագործության շուրջ առկա են տարբեր կարծիքներ:

Ղրիմի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները բավական բացասական են արձագանքել միջազգային երգի մրցույթում նման երգի ներկայացումն Ուկրաիանայի ներկայացուցչի կողմից: Ղրիմի նախագահ Սերգեյ Ակսյոնովը պնդել է, «որ Ջամալան քաղաքականացնում է մրցույթը, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս»,- հաղորդել է Slawyanka.info-ն:

Ըստ Hronika.info-ի  տրամադրած տվյալների՝ Ղրիմի կառավարության փոխվարչապետ Ռուսլան Բալբեկը  Ջամալայի ներկայացրած ստեղծագործությունը «սրբապղծություն» է որակել՝  որպես ղրիմ-թաթարների ողբերգության շահարկում քաղաքական ամբիցիաների բավարարման համար:

Կոշտ դիրքորոշում են արտահայտել նաև ՌԴ իշխանությունները: ՌԴ Պետդուման, քննադատելով Ջամալայի ներկայացրած ստեղծագործությունը, կոչ է արել «Եվրատեսիլ» երգի մրցույթի ղեկավարությանը չթույլատրել «1944» երգի ներկայացումը: Այս մասին հաղորդել է News Liga-ն:

ՌԴ Պատգամավոր Վիտալի Միլոնովը  նամակ հղելով լեհ շոուբիզնեսի ներկայացուցիչներին, առաջարկել է Ռուսաստանի և Լեհաստանի կողմից ներկայացնել մեկ մասնակից, ով կներկայացնի ստեղծագործություն 1943 թվականի Վոլինյան կոտորածի (Էթնիկ զտում, որն իրականացվել է լեհերի նկատմամբ Վոլինիայում ուկրաինացի ազգայնականներ կողմից) մասին: Ըստ Միլոնովի՝ դա կլինի համարժեք արձագանք:

Չմոռանալով Եվրատեսիլ մրցույթի անցկաման կանոնակարգը «Եվրատեսիլ» երգի փառատոնի փորձագետ, «Ռադիո Շվեդիա»-յի միջազգային խմբագրության տնօրենի տեղակալ՝ Քրիստիան Բոսվելլը, մեկնաբանելով Ջամալայի ներկայացրած ստեղծագործության շուրջ առաջացած հակասություները, նշել է, որ այն երգերը որոնք կունենան քաղաքական երանգավորում, կենթարկվեն փոփոխությունների կամ կորակազրկվեն: Այս մասին հաղորդել է Inosmi կայքը:

Ներկայումս, մրցույթի պաշտոնական ներկայացուցիչ Փոլ Ջորդանի խոսքերով քննադատությունների ալիք բարձրացրած ստեղծագործությունը գտնվում է ստուգման փուլում:  Իր հարցազրույներում, սակայն, Ջամալան բազմիցս նշել է, որ իր ներկայացրած ստեղծագործությունը քաղաքականացված չէ՝ միևնույն ժամանակ շարունակելով պնդել, որ Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային:

 Ղրիմի թաթարների զանգվածային տեղահանությունների վերաբերյալ դեռևս 2014 թվականի ապրիլին ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր «Ղրիմի ղրիմ-թաթարական և այլ ժողովուրդների իրավունքների վերականգման մասին», ովքեր ստալինյան բռնաճնշումների զոհ էին դարձել: Ռուսները նման կերպ ներողություն են խնդրել  1944 թվականի ԽՍՀՄ ներքին գործերի կոմիսարիատի որոշման համար: Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո Մոսկվան Ղրիկում սկսեց նաև տեղահանված ժողովուրդների «ռեաբիլիտացիոն» ծրագրեր, որոնք, ի դեմ, ուկրաինական կառավարման շրջանում, բացակայում էին: Համաձայն Ղրիմի Հանրապետության սահմանադրության՝  ղրիմ-թաթարերեն լեզուն ճանաչվել է  որպես 3-րդ պետական լեզու՝   ռուսերենից և ուկրաիներենից հետո:

 Ամփոփելով, կարող ենք ենթադրել, որ մի բան ակնհայտ է. Ուկրաինայի համար Ջամալայի մասնակցությունը «Եվրատեսիլ 2016» մրցույթին  դառնում է ևս մեկ միջոց՝ տարածաշրջանում շրջադարձային իրադարձությունների  շուրջ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար: 

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: