ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրդերի դեմ Անկարայի պատերազմը կարող է Մոսկվայի թեթև ձեռքով հայտնվել ՄԱԿ-ի ԱԽ-ում

AP

Թուրքական իշխանությունները հայտարարել են երկրի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե շրջանում քուրդ զինյալների դեմ «անվտանգության միջոցառումներ» անցկացնելու նպատակով մտցված պարետային ժամը մասնակիորեն հանելու մասին։ Պարետային ժամն այստեղ գործում էր 2015 թվականի դեկտեմբերից։ Նման որոշումը հնարավորություն է տվել տեղի բնակիչներից ոմանց վերադառնալ իրենց տները, թեև դրանցից գրեթե ոչինչ չի մնացել։ «Նրանք, ովքեր սա արել են, մարդ չեն», - AP-ն մեջբերում է Ջիզրեի բնակիչ Սերիֆ Օզեմի խոսքերը։

«Այստեղ տեղի ունեցածը երկրորդ Քոբանի է։ Եվ սա տեղի է ունենում մի երկրում, որը ենթադրվում է, որ ժողովրդավարական է», - պատմել է Ջիզրեի բնակիչը` տեղի ունեցածը համեմատելով Սիրիայում քրդաբնակ Քոբանի քաղաքում «Իսլամական պետության» իրականացրած վայրագությունների  հետ։

Հիշեցնենք, որ թուրքական անվտանգության ուժերը փետրվարի 11-ին հայտարարեցին քուրդ զինյալների դեմ հաղթանակի մասին։ Թուրքական բանակի տվյալներով՝ միայն Ջիզրեում սպանված քուրդ զինյալների թիվը հասնում է 600-ի։ Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով սպանվածների թիվը շատ ավելի մեծ է, ընդ որում, նրանց մեջ մեծ թիվ են կազմում խաղաղ բնակիչները։ Իրավապաշտպանների տվայլներով՝ միայն Ջիզրեում շուրջ 100 խաղաղ բնակիչ է սպանվել։ Amnesty International-ը հայտարարել է, որ թուրքական իշխանությունների կողմից կիրառվող պարետային ժամը «հավաքական պատիժ» է հիշեցնում։   

Մոսկվայում Քրդստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ընդհանուր առմամբ 5 հազար մարդ է սպանվել, ավելի քան 400 հարձակում է գրանցվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության գրասենյակների վրա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Քուրդ գործիչները մտադիր են այս հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այս նպատակով նրանք բանակցում են Ռուսաստանի հետ։ «Մենք ուզում ենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունի այս հարցի շուրջ, և այս նպատակով մենք աշխատում ենք ռուսական իշխանությունների և դիվանագետների հետ», - հայտարարել է Մոսկվայում Քրդստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչը։

Ինչպես երևում է, Մոսկվան շարունակում է Անկարայի դեմ ակտիվորեն օգտագործել քրդական խաղաքարտը։ Եվ դժվար թե մարտերի հետևանքով ավերված քաղաքները վերականգնելու Դավութօղլուի խոստումը քրդերին հետ կանգնեցնի Մոսկվայի հետ հարաբերությունների խորացումից։ 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: