ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ը դադարեցնում է մարդասիրական օգնության մատակարարումները Սիրիա

Rame Alsayed / Reuters

ՄԱԿ-ը ստիպված է դադարեցնել մարդասիրական օգնության մատակարարումը պաշարված սիրիական քաղաքներ՝ երկրում վտանգավոր իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Ցավոք սրտի, ավտոշարասյուները, որոնք ծրագրված էին Մադայայի, Զաբադանիի, Ֆուայի և Կեֆրաիի համար, հարկադրաբար կանգնեցվել են անվտանգության նկատառումներով։ Մատակարարման ծրագրերը կվերանայվեն, երբ անվտանգության ոլորտում իրավիճակը թույլ տա»,- ասել է Դյուժարիկը։

ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպությունները հունվարից` Սիրիայի կառավարությունից թույլտվություն ստանալուց հետո, սկսել էին սննդամթերքի և դեղորայքի մատակարարումներ իրականացնել պաշարված քաղաքներ։

Տարեսկզբից մոտ 238 հազար սիրիացի պարենային և բժշկական օգնություն է ստացել։ Սակայն ՄԱԿ-ի գնահատականներով՝ այդ շրջաններում ապրում է ավելի քան 4.6 մլն մարդ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 11%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: