ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիա-ԵՄ գործարք. որո՞նք են կողմերի պահանջները

Bulent Kilic, AP

Առաջիկա օրերին Թուրքիայի և Եվրոպական միության միջև պետք է ստորագրվի գործողությունների ծրագիր փախստականների հարցերի մասին, որի շուրջ կողմերը նախնական համաձայնության էին եկել մարտի սկզբին կայացած Թուրքիա-ԵՄ արտահերթ գագաթաժողովի ժամանակ:

Հիշեցնենք, որ Թուրքիա-Եվրոպական Միություն երկրորդ գագաթաժողովն ավարտվել էր առանց վերջնական արդյունքների: Անկարան և Բրյուսելը հայտարարել էին, որ իրենց հավելյալ ժամանակ է անհրաժեշտ համատեղ ծրագրի համաձայնեցման և առանձին մանրամասների մշակման համար:

Այս լրացուցիչ ժամանակը ծառայում է ոչ միայն համաձայնության առանձին դրույթների հստակեցման, այլ նաև որքան հնարավոր է շատ պահանջներ ներկայացնելու և միմյանցից հնարավորինս շատ օգուտներ կորզելու համար:

Ի՞նչ է պահանջում Թուրքիան:

Թուրքիան ուզում է կրկնապատկել ավելի վաղ ԵՄ-ի հետ համաձայնեցված օգնության գումարը՝ 3 միլիարդ եվրոյից հասցնելով 6-ի, արագացնել վիզաների չեղարկման գործընթացը և նոր գլուխներ բացել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններում:

Փոխարենը, Անկարան խոստանում է եվրոպական միջոցների հաշվին հետ ընդունել բոլոր փախստականներին, որոնք ապօրինի կերպով կհասնեն հունական կղզիներ: Թուրքիա վերադարձված յուրաքանչյուր փախստականի դիմաց եվրոպական երկրները ապաստանի իրավունքով Թուրքիայից կընդունեն մեկ սիրիացի փախստականի:

Ի՞նչ քայլերի է պատրաստ Եվրոպական Միությունը:

ԵՄ ղեկավարները հայտարարում են, որ Թուրքիայի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել աշխատել «վիզաների ազատականացման ճանապարհային քարտեզի իրականանցումն արագացնելու և ամենաուշը մինչև 2016 թվականի հունիսի վերջը Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ վիզային պահանջների չեղարկման ուղղությամբ»: Ինչ վերաբերում  է անդամակցության բանակցություններին, ԵՄ-ն խոստանում է «պատրաստվել որքան հնարավոր է շուտ բանակցություններում նոր գլուխներ բացելու որոշմանը»: Բայց, ըստ էության, սա ընդամենը Թուրքիային բավարարելու նպատակով արվող հայտարարություն է, և ոչ ավելին:

Ընդ որում, ԵՄ-ում հստակ հասկանում են, որ հավելյալ գումարներ խնդրելը կարող է  շարունակական դառնալ: Հենց այդ պատճառով էլ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարում է, որ ԵՄ գագաթաժողովի ժամանակ Թուրքիային զգուշացնելու է զերծ մնալ շանտաժից:  «Թուրքիայի հետ համագործակցությունը կարևոր է, բայց շանտաժի որևէ նշան չպետք է լինի», - Ֆրանիսայի վարչապետի խոսքերը մեջբերում է Agence France-Presse-ը:

Թուրքական շանտաժից խուսափելու կոչ է անում նաև Չեխիան, որի կարծիքով փախստականների հոսքը դեպի Եվրոպա կասեցնելու դիմաց հավելյալ 3 միլիարդ եվրո պահանջելով Թուրքիան շանտաժի է ենթարկում ԵՄ-ին: «Ինձ նման անկիրթ մարդիկ դա շանտաժ են անվանում», - ասել է Չեխիայի նախագահը:

Չնայած ԵՄ-ում հասկանում են թուրքական խաղի իմաստը, այնուամենայնիվ, չեն ցանկանում կտրուկ բացառել անդամակցության հնարավորությունը՝ առանձին պաշտոնյաների մակարդակով հայտարարելով մի շարք հոդվածների շուրջ բանակցությունների վերսկսման հնարավորության մասին: Բայց ինչպես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է ասում, Թուրքիայի անդամակցության հարցը ԵՄ-ի օրակարգում չկա:

Թուրքիա-ԵՄ գործարքը քննադատությունների ալիք է բարձրացրել ինչպես ԵՄ-ի ներսում, այնպես էլ իրավապաշտպանների շրջանում: Բայց հաշվի առնելով անցյալի փորձը՝ կարելի է վստահաբար ասել, որ նման գործարքի կնքումն ավելի քան իրատեսական է: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: