ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն զիջեց ամեն ինչ՝ հանուն ոչնչի

Թուրքիա-ԵՄ գործարքն Անկարան անվանեց պատմական, իսկ արևմտյան շատ պաշտոնյաներ ու ԶԼՄ-ներ՝ ամոթալի։ Թուրքիան հասավ իր գրեթե բոլոր նպատակներին, իսկ ԵՄ-ն դրա դիմաց ստացավ միայն ոչնչով չերաշխավորված խոստումներ։

Թուրքիան փաստացի հասավ նրան, որ հունիսի վերջին ստանա առանց վիզաների ռեժիմ ԵՄ-ի հետ, ԵՄ-ին անդամակցության բանակցություններում բացվի նոր գլուխ, իսկ ի հավելում արդեն իսկ համաձայնեցված 3 մլրդ եվրոյին՝ հաջող գործընթացի դեպքում կստանա ևս 3 մլրդ 2018թ ավարտին։ Նման ձեռքբերումների մասին Թուրքիան հազիվ թե երազեր մի քանի տարի առաջ։

Եթե սրան գումարենք նաև Թուրքիայում քրդերի բնաջնջման նկատմամբ Արևմուտքի լուռ անտարբերությունը, կարելի է ասել, որ Թուրքիան լիարժեք հաղթողի դերում է։ Առավել ևս այն դեպքում, երբ Թուրքիայի ղեկավարի հետ բանակցային սեղանին նստում և երջանիկ ժպիտով համաձայնություն է ստորագրում Թուրքիային թշնամի համարող Կիպրոսի մեծագույն բարեկամ Հունաստանը։

Հուսահատության եզրին գտնվող ԵՄ-ն դրա դիմաց ստացավ ընդամենը թղթի վրա գրված խոստումներ, որոնց իրատեսական լինելը մեծ հարց է։ Թուրքիան խոստացավ կասեցնել միգրանտների հոսքն ու հետ ընդունել ԵՄ համար «անցանկալի» միգրանտներին։

Միթե՞ իրականում այդքան հեշտ կամ հնարավոր է կասեցնել միգրանտների հոսքը։ Դժվար թե այդ դեպքում եվրոպական մի շարք երկրներ ստիպված լինեին պատեր կառուցել իրենց սահմաններին և դիմեին ծայրահեղ միջոցների։ Եվ արդյո՞ք վերջին ամիսները ցույց չտվեցին, որ Թուրքիան չի կարողանում կամ առնվազն չի ցանկանում կատարել իր պարտավորությունները։ Հիշենք թեկուզ նույն Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հայտարարությունն այն մասին, որ թուրքական իշխանությունները սատարում են միգրանտների անօրինական տեղափոխումը Եվրոպա իրականացնող մաքսանենգներին:

ԵՄ-ն Թուրքիայի հետ այս ոչ համաչափ գործարքը դարձավ ԵՄ մի շարք ներքին հակասությունների, ԵՄ անդամ երկրների հասարակությունների և քաղաքական ուժերի կողմից ներքաղաքական դժգոհությունների պատճառ:

Մարդակենտրոն փիլիսոփայության վրա կառուցված Եվրոպան այսօր փաստացի տարանջատում է պատերազմից փախած մարդկանց իր համար «ցանկալի»-«անցանկալի» խմբերի։  «Անցանկալիներին» ուղարկում Թուրքիա՝ մի երկիր, որը տարբեր ազգերի բնաջնջման պատմական հարուստ փորձ ունի և այսօր շարունակում է իր այդ հմտությունները զարգացնել քրդերի վրա։

Միթե՞ Եվրոպայի ղեկավարները չեն տեսնում այս իրավիճակի ողջ անհեթեթությունը: Միթե՞ Եվրոպան պատրաստ  է կարճաժամկետ և կասկածելի արդյունավետությամբ լուծումների պատճառով ոտնահարել իր իսկ հռչակած սկզբունքները։ Եվ միթե՞ պատասրատ է արևմտյան աշխարհն իր ներսում առերեսվել իր արժեքի նման գերագնահատման հասած ու շանտաժի քաղաքականությունն այդքան արդյունավետ կիրառող Թուրքիայի հետ ։

ԵՄ տրանսֆորմացիաները, ցավոք, աստիճանաբար էլ ավելի մտահոգիչ են դառնում։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: